Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանն ինքն իրեն պատժում է, ունակ չլինելով հեղափոխությունը մինչև վերջ իրականացնել

«Առաջին լրատվականի»-ի զրուցակիցն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, դոցենտ Աշոտ Ոսկանյանը:

– Հայաստանը գնում է ընտրությունների. ըստ Ձեզ՝ Հայաստանում ի՞նչ խնդիր է լուծվում արտահերթ ընտրություններով:

– Ամենամեծ խնդիրը, որ կարող էր լուծվել արտահերթ ընտրություններով, այս գերլարված, ոչ ռացիոնալ վիճակը պարպելն է և շատ թե քիչ բնական ընթացքների բերելը, բայց ես այնքան էլ վստահ չեմ, որ դա մեզ կհաջողվի… Երբ հայտարարվեց ընտրությունների մասին, քաղաքական ուժերը կարծես թե հասկացան, որ լավ չեն պատկերացնում, թե ինչ է լինելու, և հիմա անորոշությունը շարունակվում է…

– Արտահերթ ընտրություններն ինչքանո՞վ են շոշափում արտաքին հարաբերությունների կնճիռները:

– Հայաստանի պրոբլեմները շատ-շատ են, բայց վախենում եմ, որ արտահերթ ընտրությունները դրանցից ոչ մեկը չեն շոշափում: Մենք ունենք հասարակության մի զանգված, որը շատ քիչ է հետաքրքրված այդ ամենով, և չեք կարող գնալ ռացիոնալ քարոզ անել, ծրագրեր ներկայացնել… Թե ճանապարհներն ինչպես կբացվեն, սուվերենության հարցն ինչպես կլինի, որ երկրի հետ ինչ հարաբերություններ կունենանք, այդ բոլորը մարդկանց քիչ է հետաքրքրում:

– Ինչո՞ւ եք այդպես ասում, Հայաստանում բացահայտ մրցավազք է, թե ով ավելի շատ կսիրաշահի ռուսական կողմին:

– Ռուսական կողմին սիրաշահելը հասկանալի է, քանի որ մենք շատ վաղուց ենք ապրում այդպես…

– Ինտեգրացիա, ավելի խոր ինտեգրացիա…

– Ես չեմ ուզում այդ մարդկանց հայտարարությունները քննարկել, ուզում եմ ուրիշ հարց տալ, իսկ Ռուսաստանը դրան պատրա՞ստ է, ցանկություն և հնարավորություն ունի՞: Մարդիկ կարծում են՝ ինչ եղավ-եղավ, մենք մեր ինքնուրույնությունը կորցրեցինք, բայց փոխարենը մտանք Ռուսաստանի ծիրի մեջ, և ռուսները մեր հարցերը կլուծեն: Եթե խոսքը գեոպոլիտիկ որոշակի հարաբերությունների մասին լինի, իհարկե, ռուսներն իրենց խոսքը կասեն, որովհետև դա իրենց շահերի մեջ է, բայց, օրինակ, եթե խոսքը Հայաստանի տնտեսական զարգացման կամ ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման մասին լինի, ինչո՞ւ պետք է մեկ այլ երկրի պաշտոնյան մտահոգված լինի դրանով: Գնացեք ձեզ պահեք, դուք սուվերեն երկիր չե՞ք: Մարդիկ կարծում են, թե սրանով վերադարձ է լինելու դեպի Սովետական Միություն, այդ վերադարձը չի լինելու: Ամենակոմիկականն այն է, որ ռուսները բաց տեքստով անընդհատ մեզ ասում են՝ դուք սուվերեն երկիր չե՞ք, գնացեք ձեր խնդիրները լուծեք, մենք հանձն չենք առել ձեր բոլոր խնդիրները լուծել, մենք մեր դիրքորոշումներն ենք արտահայտում: Իսկ մենք դրան չենք հավատում:

– Հանձն չեն առնում, բայց Հայաստանի ներքաղաքական բոլոր մանրուքներին միջամտում են:

– Իսկ ո՞վ է մեղավոր, որ միջամտում են, հենց դա է անհանգստացնողը. ես խոսում եմ սուվերենության կորստի մասին:

– Հակառակը երբևէ նկատե՞լ եք, որ Հայաստանի քաղաքական գործիչը միջամտի Ռուսաստանի գործերին:

– Դե դա հասկանալի է, որ՝ ո՛չ: Բայց ես նկատի ունեմ այն, որ միջամտում են, որովհետև մենք ասում ենք՝ եկեք մեր փոխարն մեր հացերը լուծեք:

– Այսինքն՝ ներսից պահանջարկ կա:

– Այո՛: Մենք հանձն չենք առնում մեր սեփական խնդիրների լուծումը, երբ որ հարց է առաջանում, ասում ենք՝ դե ոչինչ, ռուսները կգան, կլուծեն: Այդ մտածողությունն է խնդիրը: Խնդիրն այն չէ, որ իրենք միջամտում են, այլ այն, որ մենք ուրախանում ենք այդ միջամտությունից: Եթե ես իմ հարցերն ինքս լուծեմ, ռուսն ինչո՞ւ պետք է գա խառնվի:

– Գալիս ենք այն մտքին, որ, մեծ հաշվով, կարծեք թե Հայաստանին պատժում են հեղափոխություն իրականացնելու համար:

– Ո՛չ, Հայաստանն ինքն է իրեն պատժում՝ ունակ չլինելով հեղափոխությունը մինչև վերջ իրականացնելու: Տեսե՛ք. հեղափոխությամբ բոլորս ոգևորված էինք, մեկը՝ ես, ինձ համար դա ահռելի ուրախություն էր, ես ասել եմ այդ մասին, որ երբևիցե, անգամ 88-89-ին այդպիսի ուրախություն չեմ ապրել, և բոլորի համար էր դա մեծագույն ուրախություն, բայց առաջին իսկ օրվանից այդ հեղափոխությունը գնաց մեկ այլ ճանապարհով, որը, առնվազն ինձ համար, սպասելի չէր: Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, բայց ես այստեղ չեմ տեսնում ժողովրդավարություն:

– Իսկ ի՞նչ եք տեսնում:

– Ես տեսնում եմ պոպուլիզմ, ամբոխավարություն, բայց ոչ ժողովրդավարություն: Ինչու, որովհետև ժողովրդավարությունը, արևմտյան իմաստով, նախևառաջ ինստիտուտներն են, և դրանք պետք է աշխատեն, եթե մենք ինստիտուտները չենք աշխատեցնում և դա փոխարինում ենք ուղիղ կապով՝ ասենք՝ առաջնորդի և զանգվածի միջև, կներեք, դա այլևս ժողովրդավարություն չէ, ցանկացած կորպորատիվ ռեժիմ այդ կապը պահում է: Տպավորություն է, որ առաջնորդը ինտուիտիվ ձևով զգում է ժողովրդի նյարդը, ժողովուրդն էլ տեսնում է առաջնորդի մեջ իր իղձերի մարմնավորումը: Ես այսօր հատուկ նայում էի Չարենցի «Լենինն ու Ալին», այնտեղ ասում է, որ Լենինը մեծ խալիֆ է, բայց այնպիսի խալիֆ է, որը հասկանում է ֆուխարայի հալից, այսինքն՝ մեր ժողովուրդը ակնկալում է, որ լինի մի ղեկավար, որը հասկանում է իր հալից, բայց այդ ղեկավար – ժողովուրդ կապը չի հասցվում ինստիտուցիոնալ մակարդակի: Պատահական չէ, որ հայտարարում են՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է, այսինքն՝ մենք գնում ենք ինչ-որ համայնական, նախնական, ընտանեկան մոդելների, մենք չենք ցանկանում կառուցել ինստիտուտներ: Եվ ընտրություններն էլ այդպես ենք անում, մենք չենք ասում՝ ժողովուրդ, ձեզ տալիս ենք 6 ամիս ժամանակ, այդ ընթացքում նոր օրենքներ ենք ձևավորում, այդ օրենքների հիման վրա դուք ձևավորում եք ձեր կուսակցությունները, և յուրաքանչյուրդ ներկայացնում եք ձեր պլատֆորմը: Տեղի է ունենում պլատֆորմների բանավեճ, մենք էլ բոլորս մասնակցում ենք այդ բանավեճին, մարդիկ էլ նայում են, տեսնում են, թե ով ինչ է ուզում արած լինի: Մենք նման բան տեսե՞լ ենք այս երեք տարվա ընթացքում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում