«Իմ քայլը» խորհրդարանական մեծամասնությունը հակված է Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ընդունելուն և արտահերթ ընտրությանը համամասնական ընտրակարգով գնալուն: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ ընթանում են քաղաքական քննարկումներ: Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը դարձել է հանրային ուշադրության առարկա այն բանից հետո, երբ հայտարարվել է արտահերթ ընտրության մասին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետներ Ռոբերտ Ղևոնդյանի և Աղասի Մարգարյանի հետ: