Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Բենզինի թանկացման բացասական ազդեցությունը տնտեսության վրա կարող է կրկնակի, եռակի լինել․ տնտեսագետ

Ռուսաստանի հաշվիչ պալատն իր տարեկան հաշվետվության մեջ նախազգուշացրել էր երկրում վառելիքային ճգնաժամի ռիսկի առաջացման և բենզինի գների բազմակի թանկացման մասին։ Ռուսաստանյան բենզալցակայաններում վառելիքի կտրուկ թանկացումը, բնականաբար, իր ազդեցությունն է ունենալու նաև ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը իր վառելիքի 60 տոկոսից ավելին ներկրում է հենց Ռուսաստանից։

Տնտեսագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ջուլիետա Թադևոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանում վառելիքի թանկացումը կայծակնային արձագանք կունենա Հայաստանում։ Բենզինը նորից կթանկանա և այդ թանկացումը շղթայաբար կազդի նաև այլ ապրանքների և ծառայությունների գների վրա։ «Մենք հայտնվելու ենք բավականին տխուր իրավիճակում։ Այսպես թե այնպես, արդեն գազի գնի հետ կապված թանկացումները եղան, ատոմակայանը կանգնել է 140 օրով, այլ խնդիրներ ևս ունենք ու դրան էլ գումարվի վառելիքի՝ բենզինի թանկացումը, ապա այն շատ լուրջ ազդեցություն կունենա բիզնեսի վրա։ Ընդ որում, պետք է արդեն իսկ նկատի ունենալ, որ բիզնեսը սկսել է վնասներ կրել վառելիքի թանկացումներից։ Դա ակնհայտ է, ու երբ նայում ենք տնտեսական զարգացման այս անկումային վիճակին, ապա պարզ է դառնում, որ հետագա թանկացումը կարող է շատ ավելի բարձ իրավիճակ ստեղծել»,-ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ ինքը ոչ մի հույս չունի, որ Հայաստանի համար՝ որպես ԵԱՏՄ գործընկերոջ, կարող է որոշակի զիջումներ կատարել։ «Մենք մինչ այս էլ նման որևէ զիջումների փորձ անգամ չենք նկատել։ Դրա մասին առավել դժվար է խոսել, եթե Ռուսաստանն իր շուկայում արդեն իսկ ունի որոշակի թանկացումներ։ Զիջումներ չեն լինի և դա շատ բացասաբար կազդի մեր՝ առանց այդ էլ բազում խնդիրներ ունեցող տնտեսության վրա։ Բացասական ազդեցությունը կարող է կրկնակի, եռակի լինել»,- ասաց տնտեսագետը։

Անդրադառնալով հնարավոր այլընտրանքներ փնտրելու հարցին, Թադևոսյանը նկատեց, որ դա շատ բարրդ հարց է։ Գուցե այլընտրանքներ կան՝ ի դեմս Իրանի և մի քանի այլ երկրների, բայց դրանք ժամանակի հարց են։ «Այնպես չէ, որ մեկ ամսում, լավագույնը մեկ տարուց հնարավոր է այլընտրանքային շուկաներ գտնել, դիվերսիֆիկացնել շուկան։ Այլընտրանքային շուկաների մասին չեն մտածում, երբ բանը հասնում է կրիտիկական կետին։ Այլընտրանքի մասին մտածում են այսօր, իսկ արդյունքը լինում է միայն մի քանի տարի հետո։ Իսկ մենք ընդամենը մեկ ամսից դժվարին իրավիճակի մեջ ենք հայտնվելու, և դա իր հերթին կարող է ծանր հետևանքներ առաջ բերել։ Այս ամենի մասին պետք է մտածի կառավարությունը»,- ասաց Թադևոսյանը։

Դեռևս անցած տարի՝ որպես այլընտրանքային շուկա, դիտարկվում էր նաև Ղազախստանի շուկան։ Անգամ Ազգային ժողովը համապատասխան համաձայնագիր վավերացրեց վառելիքի ներկրման ծավալների վերաբերյալ, բայց գործնականում այդ համաձայնագիրը, կարծես թե, կյանքի չկոչվեց։

Ջուլիետա Թադևոսյանը ևս նշեց, որ այս մասով էլ դրական տեղաշարժեր չկան, ամեն ինչ մշուշոտ է, որը մեծապես պայմանավորված է քաղաքական գործոններով։ «Քաղաքականությունը մեծապես կապված է տնտեսության հետ և չի կարող իր ազդեցությունը չունենալ տնտեսության վրա։ Ներքաղաքական, արտաքին քաղաքական վիճակը ազդում է տնտեսության վրա, տրամադրություններ է ստեղծում, վերաբերմունք է ստեղծում, վստահության կորուստ է առաջացնում և դա իր հերթին ծանր է անդրադառնում առանց այդ էլ եղած բարդ իրավիճակի վրա»,- եզրափակեց տնտեսագետը։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում