Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն պատվաստվել է AstraZeneca դեղամիջոցով: Ներարկումն արվել է Սաչխերե քաղաքի կլինիկայում:
Ավելի վաղ Տիկարաձեն պատրաստակամություն էր հայտնել պատվաստվել չինական պատվաստանյութով, որը նույնպես պետք է մտնի երկիր: Այնուամենայնիվ, Ախալցխայում բուժքրոջ մահից հետո հասարակության անվստահությունն AstraZeneca-ի արտադրած պատվաստանյութի նկատմամբ աճել է: Առողջապահության նախարարության ղեկավարն ասել է, որ դեղամիջոցն անվտանգ է, և ինքը պատրաստ է օրինակ ծառայել առողջապահության ոլորտի աշխատողների և բոլոր քաղաքացիների համար: