Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը լուծելու է կամ, համենայնդեպս, հնարավորություն է՝ լուծելու պետության և հանրության համար կարևոր նշանակության մի շարք հարցեր: Բնականաբար, առաջիններից մեկը ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումն է՝ նոր իշխանության ձևավորման կամ ներկայիս իշխանության հանրային մանդատի թարմացման և ուժերի նոր հարաբերակցության ձևավորման միջոցով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Գոռ Մադոյանի հետ: