Կախաբեր Սաբանաձեն լքել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր 2017 թվականից: Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցում:
Մեկնաբանելով ընդդիմադիր հեռուստաընկերությունների եթերում հայտված կադրերը՝ նա շեշտել է, որ «երկար տարիներ ծառայել է պետությանը և պաշտպանել օրենքը, որին խստորեն հետևելը առաջնահերթ է եղել և կլինի նրա համար»:
Անցած հանգստյան օրերին ընդդիմադիր «Պիրվելի» և «Մտավարի արխի» հեռուստաալիքները Սաբանաձեի մասնակցությամբ կադրեր են ցուցադրել, որտեղ երևում է, թե ինչպես է 2019թ.-ի հունիսին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ Սաբանաձեն ՆԳՆ աշխատակիցներին հանձնարարում վնասել հանրահավաքի կազմակերպիչներին պատկանող տեխնիկան և տարբեր անձանց բնակարաններում տեղադրել գաղտնի հսկողության սարքավորումներ: