Ռուսական լրատվամիջոցները փոխանցում են, որ Չեչնիայի խորհրդարանում կրակոցներ են հնչում: Նույն աղբյուրները փոխանցում են, որ կան սպանվածներ եւ վիրավորներ: РИА-Новости-ի փոխանցմամբ, փորձ է եղել ահաբեկչություն իրականացնելու խորհրդարանի տարածքում: Հատուկ ջոկատայինները շրջափակել են խորհրդարանի շենքը: Հատուկ գործողությունը ղեկավարում է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը:
Այս պահին ՌԴ ներքին գործերի նախարար Նուրգալիեւը խորհրդակցություն է անցկացնում Չեչնիայի ղեկավար Քադիրովի հետ: Լրատվամիջոոցները հայտնում են նաեւ, որ խորհրդարանի նախագահ Դուկուվախա Աբդուրահմանովը տարհանվել է շենքից, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
РИА-Новости-ի փոխանցմամբ, հիվանդանոց են բերվել են 16 մարդ, այդ թվում երեքը մահացած: Նոր ստացված տվյալների համաձայն, երեքշաբթի առավոտյան, երբ պատգամավորները մեքենաներով սկսել են մոտենալ խորհրդարանի շենքին, նրանց հետևից այդ տարածք է մտել ահաբեկիչների մեքենան: Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, մյուսները մտել են շենք: Ողջ անձնակազմն այս պահին տարհանված է, իրականացվում են հատուկ միջոցառումներ ահաբեկիչնեչին չեզոքացնելու ուղղությամբ: