Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վազգեն Թևանյանի ոսկե դուբլը ու տապալված ադրբեջանցիները

Բուդապեշտում տեղի ունեցած ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցումներում Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը ոսկե մեդալ նվաճեցին ապահովել էին օլիմպիական խաղերի ուղեգրեր։ Եզրափակչում 65 քաշային Թևանյանը մրցեց աշխարհի եռակի չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ։ Հայ ըմբիշը փայլուն մենամարտ անցկացրեց, ինչի արդյունքում մրցակիցը դիմադրեց միայն առաջին կեսում։ Իսկ երկրորդում 21-ամյա Թևանյանն անկասելի էր, և ջախջախիչ հաղթանակ տարավ 9։0 հաշվով։

Նշենք, որ եզրափակչի ճանապարհին Թևանյանը առավելության էր հասել նաև Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն՝ վրացի Վլադիմիր Խիչիգաշվիլիի նկատմամբ։ Մեր 21-ամյա մյուս ըմբիշը՝ Արսեն Հարությունյանը, նույնպես փայլեց՝ հաղթելով 8։3 հաշվով: Հարությունյանը օլիմպիական ուղեգրին ավելացրեց նաև վարկանիշային մրցաշարի հաղթողի կոչումը։ Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմերին Թևանյանը հաղթող էր դարձել նաև աշխարհի գավաթի խաղարկությունում։ Եզրափակչում Թևանյանը գոտեմարտել էր Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և 9։1 հաշվով հաղթանակ տոնել։Եզրափակչի ճանապարհին ևս Եվրոպայի՝ մինչև 23 տարեկանների չեմպիոնը վստահ հաղթանակներ էր տոնել։ Որակավորման փուլում Թևանյանը 6։0 հաշվով պարտության էր մատնել Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակչում հաղթել էր Հաջի Մոհամեդ Ալիին (Բահրեյն)՝ 11։0, 1/4 եզրափակչում 10։0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Նիկոյալ Օխլոպկովի նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգրի համար գոտեմարտում 7։2 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ մեր հայրենակից Գոռ Հովհաննիսյանին։

Փաստորեն, Թևանյանը աշխարհի գավաթի խաղարկության բոլոր գոտեմարտերում հաղթանակի էր հասել խոշոր հաշվով, ինչը բացառիկ արդյունք է։ Հիշեցնենք նաև Թևանյանի պարգևատրման արարողության ժամանակ տեղի էր ունեցել մի երևույթ, որը ոչ այլ ինչ էր, քան ադրբեջանական մառազմ։ Մասնավորապես, պարգևատրման արարողության ընթացքում հնչել էր ՀՀ պետական օրհներգը և մեր ըմբիշը պարգևատրվեց ոսկե մեդալով: Երրորդ հորիզոնականը զբաղեցրած ադրբեջանցի ըմբիշը խախտելով մարզական բոլոր կանոնները չէր ներկայացել պարգևատրմանն՝ իր փոխարեն ուղարկելով մարզական բժշկին:

Ինչևէ առջևում Օլիմպիական խաղերն են և վստահաբար կարող ենք ասել, որ ի դեմս Թևանյանի Հայաստանն ունի ոսկե մեդալի իրական հավակնորդ։ Վերջին երկու խոշոր մրցաշարերում Թևանյանը ոսկե դուբլ է գրանցել ։ Ոսկի ենք ակնկալում նաև Արսեն Հարությունյանից, որը աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալ էր նվաճել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում