Thursday, 18 04 2024
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար

ԱՄՆ-ՌՌ առճակատումը կարող է նստվածք թողնել Մինսկի խմբի վրա. մեզ համար առաջնային հարցերը կախված են այդ հարաբերություններից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը։

– Պարոն Պողոսյան, ականատես ենք լինում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ծայրաստիճան լարմանը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հայտնի հայտարարությունից հետո։ Ձեր կարծիքով՝  երկու գերտերությունների միջև առճակատումն ի՞նչ անդրադարձ կունենա Հայաստանի վրա։

– Մեր պետությունը հիմա կաթվածահար վիճակում է։ Ներքին կյանքը խորը ճգնաժամի մեջ է։ Միասնական մոտեցում որևէ հարցի շուրջ չկա։ Ու եթե այս կոնտեքստում նայում ենք մեր սպասումներին՝ ոչ մի դրական բան չկա։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իմ պատկերացմամբ,  ամենավատ լուծումներից մեկն է այս պարագայում։ Ես առաջարկում էի ձևավորել հակաճգնաժամային թիմ, կարգավորել իրավիճակը և նոր դրանից հետո գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Բոլոր պետական ինստիտուտները կաթվածահար են, դրան զուգահեռ տեղի է  ունենում հզորների առճակատում։ Ու այդ առճակատման ժամանակ մենք նորից կհայտնվենք այն իրավիճակում, երբ որևէ կերպ չենք կարողանալու  պաշտպանել մեր շահերը։ Այնպես որ, միգուցե ուղղակի ազդեցություն չլինի, բայց իրավիճակից կարող են օգտվել նաև մեր թշնամիները։ Նրանք չեն համարում, որ իրենց վերջնական նպատակին են  հասել։ Ամեն օր խոսում են Զանգեզուրից, Սևանից ու Երևանից։ Մեր երկրի անվտանգությունը, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգությունն ամբողջությամբ հանձնված է մեր դաշնակցին։ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահության ամենակարևոր երկրներն են։ Հույս ունեինք, որ իրենց համագործակցությամբ կարող ենք հասնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, պետք է  նաև միասնական ջանքեր գործադրեին գերիների հարցում, օժանդակեին, որ տարածաշրջանում կայունություն հաստատվի։ Բայց սրա փոխարեն իրենց միջև է  առճակատում։ Որևէ դրական ուղղություն կամ սպասելիք չկա։ Աստված տա, օր առաջ մեղմանան առճակատման խնդիրները, որոնք իհարկե ամբողջությամբ չեն հանվելու, բայց գոնե մի փոքր մեղմանան։

– Մենք ավանդաբար խոսել ենք այն մասին, որ Մինսկի խումբը այն միակ ֆորմատն է, որում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարողանում են համագործակցել։ Հիմա փաստորեն վտանգված է  նաև այդ հարթակը։

– Երբ առճակատումը խորանում է նաև անձնական ճակատում, ապա հետևանքներից մեկը կարող է նաև դա լինել։ Հնարավոր է այդ մասին չբարձրաձայնվի, բայց նստվածքներ մնում են։ Մի կողմից՝ մեր խնդիրները թողած մտահոգվենք, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն իրար հետ վատ հարաբերություններ ունեն՝ այնքան էլ տեղին չէ, բայց մյուս կողմից էլ՝ մեզ համար առաջնային ու կարևոր խնդիրները կախված են իրենց  համագործակցության հնարավորություններից։

– Ձեր կարծիքով՝ մենք ի՞նչ կարող ենք անել։

Նախևառաջ պետք է տնային աշխատանք անենք, մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, նոր առաջ շարժվենք։ Մենք պետք է հասկանանք՝ կարողացե՞լ ենք մեր խնդիրները լուծել, որ որևէ մեկին էլ օգտակար լինենք: Ավելի լավ է՝ ոչինչ չանենք, որովհետև ինչքան փորձել ենք մի բան անել, ավելի վատ է ստացվել։ Ավելի շատ մտահոգվում եմ՝ ինչպես անենք, որ դառնանք միասնական ու առաջ գնանք, ոչ թե  ամեն մի հերթական որոշմամբ նոր բաժանարար գծեր սահմանենք։ Այսօրվա դրությամբ նայում եմ՝ արտահերթ նիստ են անում, քննարկում են դատական իշխանության գրավման խնդիրները։ Ուզում ենք դրանից հետո որևէ մեկը մեզ լո՞ւրջ ընդունի։ Եկեք ինքներս մեզ ծիծաղի առարկա չդարձնենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում