Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է AstraZeneca-ի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործման սահմանափակման մասին՝ 27-ամյա բուժքրոջ մահվան դեպքից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բուժաշխատողը մահացել է անաֆիլակտիկ շոկից, որն առաջացել է ներարկումից 30-40 րոպե անց: Աղջիկը կոմայի մեջ է ընկել մարտի 18-ին, իսկ մարտի 19-ի առավոտյան մահացել է՝ գիտակցության չգալով: Դեպքը տեղի է ունեցել Սամցխե-Ջավախեթի մարզի Ախալցխա քաղաքում:
Դրանից հետո Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտարարեց պոլիկլինիկաներում պատվաստումը դադարեցնելու մասին: Այժմ պատվաստվել հնարավոր է միայն բազմապրոֆիլ հիվանդանոցներում: