Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Տխուր իրավիճակ է, կորոնավիրուսի երրորդ ալիքը սպասելի էր

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում սկսել է աճել։ Դրա պատճառը զանգվածային միջոցառումնե՞րն են, թե՞ սանիտարահիգիենիկ պայմանների չպահպանելը․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը պատասխանեց․ «Որպես կանոն՝ նման իրավիճակները մեկ պատճառ չեն ունենում։ Գոյություն է ունենում պատճառների մի մեծ խումբ։ Եթե մենք կոնկրետ խոսենք երրորդ ալիքի մասին, ապա պատճառները կարող ենք բաժանել մի քանի մասի։ Առաջին պատճառը, որ նպաստեց նոր բռնկմանը, դա կրթական հաստատությունների բացումն էր։ Ոչ թե նրա համար, որ կրթական հաստատություններն իրենք իրենցով տարածում են համավարակը, այլ իրենք մեծացնում են մարդկանց մեջ շփումները։ Խոսքը նրա մասին է, որ մոտ կես միլիոն մարդ վերադառնում է իր բնականոն շփումների ռիթմին։ Հատկապես, խոսքը վերաբերում է բուհերին, որովհետև ուսանողներն ավելի ակտիվ են։

Երկրորդ պատճառը սահմանների բացումն էր՝ բոլորը կարող են գալ ու գնալ, թեև այնտեղ թեստավորում է պահանջվում, բայց որքանով է ստուգվում, որ այդ թեստը բացասական է՝ մենք դա չգիտենք։ Մի խոսքով, թղթի հիմքով, որ նրանք ունեն բացասական թեստ, մարդիկ գալիս են, բայց նրանք ինչպես են ձեռք բերել այդ թուղթը՝ չգիտենք։

Իսկ երրորդ պատճառը ես կնշեի հավաքները, որոնք իրենց դերակատարումն ունեցել են»։

Եթե այսպես շարունակվի, ապա մենք առաջիկայում կվերադառնա՞նք այն վիճակին, երբ հիվանդները որոշ ժամանակ սպասում էին՝ մինչև մահճակալ կազատվեր․ «Առաջին լրատվական»-ի հարցին Դավիթ Մելիք-Նուբարյանը պատասխանեց․ «Նման իրավիճակ եղել է առաջին ալիքի ժամանակ, և, իհարկե, շատ ավելի սուր եղել է երկրորդ ալիքի ժամանակ։ Թվերը փաստում են, որ միայն նոյեմբեր ամսին մահվան դեպքերը հազարից ավելի են եղել։ Մահճակալների թիվն ավարտուն է և, եթե հակահամաճարակային աշխատանքներ չտարվեն, ապա վարակվածների թիվը կաճի ու կգա մի պահ, որ ռեսուրսները չեն բավարարի»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում