Associated Press-ը հաղորդում է, որ մանկապղծության մեջ մեղադրվող «ֆունդամենտալիստ մորմոնների» առաջնորդ և ինքնահռչակված մարգարե Ուորեն ՋեֆՖսը դատարանի դահլիճում կատարված իր իսք խոսքերով «Աստծո անունից» արված հայտարարության մեջ զգուշացրել է, որ Աստծո «նվաստ ծառային» անհապաղ բաց չթողնելու դեպքում աշխարհին «արդարության պտուտահողմ» է սպասում:
Բազմակնությունից չհրաժարված արմատական մորմոնների այս խումբը տարբեր տվյալներով 6-10 հազար անդամ ունի: Ջեֆֆսին մեղադրում են անչափահասների հանդեպ սեռական գործողությունների մեջ, որովհետև իր կանանցից առնվազն երկուսը ամուսնական տարիքին չէին հասել:








































