Ամերիկյան անսարք վիճակում գտնվող NOAA 17 օդերևութաբանական արբանյակը պայթել է տիեզերքում, Twitter-ում հաղորդել է ԱՄՆ ՌՕՈւ տիեզերական տարածքի վերահսկման 18-րդ ջոկատը:
Արբանյակի պայթյունի հետևանքով առաջացել է 16 բեկոր: Արտակարգ պատահարի պատճառներն ուսումնասիրվում են, այլ օբյեկտի հետ բախման հետքեր չեն հայտնաբերվել: Սարքը ուղեծրում գտնվել է 800 կմ նվազագույն և 817 կմ առավելագույն բարձրության վրա:
Հայտնի է, որ NOAA 17 շարքի արբանյակները մի քանի անգամ պայթել են արեգակնային մարտկոցների պատճառով: