Saturday, 25 03 2023
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակով հերքել է, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում
Մենք չենք կարող աշխարհից կտրված ինքնուրույն փոխարժեքներ սահմանել․ Թունյան
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մեզ հուշում են, որ պետք է պատերազմով բացենք Լաչինի ճանապարհը, ունենանք սուվերենություն․ Հայրյան
Կընդունվեն միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների ատեստավորման դիմումները. ԿԳՄՍ նախարար
Ինչո՞ւ դատախազությունում նույն սկզբունքով չի կարևորվում կրթական բնագավառի դերը
ՃՏՊ Երևան-ՄԵղրի ավտոճանապարհին․ կա տուժած
Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա . «Հրապարակ»
Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում. «Հրապարակ»
Մեկ տող, և հայ-վրացական հսկայական գործ
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ

Մոսկվան ոչ միայն Զախարովայի խոսքերով, այլև պատերազմի ժամանակ գործով է ապացուցել, որ հավատարիմ է ռուս-թուրքական պայմանագրին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուս-թուրքական 1921 թվականի պայմանագիրը չի կորցրել իր արդիականությունը։ Ինչպե՞ ս եք գնահատում այս հայտարարությունը, ի՞նչ գործողություններ սպասենք ռուս-թուրքական դաշինքից առաջիկայում։

– Հայաստանի դեմ պատերազմի անուղղակի, ինչ-որ չափով նաև ուղղակի մասնակցությամբ Ռուսաստանը ցույց տվեց, որ հավատարիմ է այդ պայմանագրին։ Այսինքն՝ միայն  Զախարովայի խոսքերով չէ, գործով էլ է Մոսկվան ապացուցել, որ հավատարիմ է այդ պայմանագրին։ Ռուսաստանը օկուպանտ է, զավթիչ, զավթել է Հայաստանը, ու մինչև հիմա էլ մենք Ռուսաստանից կիսագաղութացված, կախյալ վիճակում ենք գտնվում։ Մեր խնդիրն է  ազատագրվել ու ապագաղութացվել։ Ամեն ինչ շատ պարզ է, քաղաքագիտական հատուկ վերլուծություններ կատարելու  խնդիր չկա։

– Կարծում եք՝ այս փուլում կա՞  Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու կամ, Ձեր իսկ նշած, «ապագաղութացվելու» հնարավորություն։

– Այդ հարցը, այսինքն՝ ազատագրվելը,  քննարկման ենթակա չէ։ Հակառակը՝ մահն է։ Տարբերակ չկա, մեզ ոչնչացնում են, ու մենք պետք է ամեն գնով այս համակենտրոնացման ճամբարի վիճակից դուրս գանք։ Պետք է ձեռք բերենք այդ հնարավորությունները։ Իսկ այդ հնարավորությունը երկու աղբյուր ունի՝ մեր ժողովրդի ներուժը և այն ուժային կենտրոնները, որոնք մեզ հետ ունեն համընկնող շահեր։ Առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան։ Այդ հարցը չի քննարկվում, դա նույնն է, երբ հարցնես՝ ուզո՞ւմ ես ազատ լինել, արժանապատիվ կյանքով ապրել։

– Բայց մեր հասարակության մի հատված էլ մինչև այժմ մտածում է, թե Ռուսաստանն է մեզ փրկել այս պատերազմի ժամանակ։

– Ես այդ կարծիքին չեմ։ Գիշեր-ցերեկ համակարգը սպասարկող վերլուծաբաններ, փորձագետներ, «գործիչներ», որոնք իրականում գործիքներ են, ԶԼՄ-ներ շարունակաբար դա են անում։ Այդ երևույթը տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակից ավելի դրսևորում ունի։ Սկսած Դավիթ-Բեկի ժամանակներից՝ մեր ժողովրդին դա ներարկել են, բայց զանգվածաբար մեր ժողովրդի մտածողության վրա սկսել են  մի քիչ ավելի ուշ աշխատել։ Այնուամենայնիվ, թե՛ խորհրդային ժամանակահատվածում և թե՛ վերջին 30 կիսաանկախ ժամանակահատվածում, հատկապես  ապրիլյան պատերազմի ու «Սասնա ծռերի» ապստամբությունից այս կողմ, Ռուսաստանն ու նրա ռազմավարության շրջանակներում գործող հայաստանյան բաղադրիչները մեզ քարոզչական ահաբեկչության են ենթարկում։ Լավ է, որ  մեր  ժողովուրդը այս ժանտախտին դիմանում է այսքան ժամանակ։ Մեկ ուրիշ ժողովուրդ լիներ՝ հիմա կուլ էր գնացել, մենք այս առումով ամուր ենք։ Այնուամենայնիվ, մեր ժողովուրդը զանգվածաբար այդպես չի կարծում, այդ մոլորությունից շատերը դուրս են գալիս, և դա շատ դրական գործընթաց է։ Դա նաև անկախության կողմնակիցների աշխատանքի արդյունքն է։ Շատ գոհացուցիչ չէ, բայց միտումը դրական է, ու մենք  այդ ուղղությամբ զարգացում տեսնում ենք։ Հենց մեր ժողովուրդն իր մեծամասնությամբ ազատագրվեց նման մոլորություններից, ժողովրդային ներուժը վերածվելու է ազատագրական պայքարի ռեսուրսի ու անմիջական գործի դրվելով տալու է  իր արդյունքը։ Մեր ապագա դաշնակիցներն էլ, տեսնելով անկախության ճանապարհին ոտք դրած պինդ կազմակերպված ժողովուրդ, անմիջապես քայլեր են ձեռնարկելու։ Դրանք փոխկապակցված գործընթացներ են, ու այդպես էլ լինելու է, մենք համոզված ենք։ Մի քիչ ուշ կամ շուտ, մի քիչ դանդաղ կամ արագ՝ դրանք արդեն երևույթներ են, որոնք մենք չենք որոշում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում