Wednesday, 24 04 2024
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Ընտրությունները քաղաքացիական պատերազմի և պետական ինստիտուտների կաթվածահարման վտանգը չեն բացառում

Երեք խորհրդարանական ուժերը, գալով համաձայնության, որ հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կարծես թե ակտիվ պայքարը տեղափոխեցին նախընտրական փուլ: Բայց եթե գնահատենք այս որոշումը, ապա կարծում եմ, որ դա վատագույն լուծումը չէ, բայց նաև հեռու է լավագույնը լինելուց: Լավագույնը կլիներ այն, որ բոլոր ուժերը՝ ոչ միայն խորհրդարանական, գային կոնսենսուսի և կարողանային ընդհանուր համաձայնությունների փաթեթ հաստատել՝ կապված և՛ Ընտրական օրենսգրքի, և՛ Կառավարության հրաժարականի, և՛ ընտրությունների ժամկետների հետ: Բայց այն, ինչ տեղի ունեցավ, հերթական անգամ ապացուցեց մեր քաղաքական դաշտի ոչ հասուն և ոչ պատասխանատու լինելը: Այս իրավիճակում մենք պետք է ճգնաժամից դուրս գալու լավագույն լուծումները գտնեինք»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նա նաև ընդգծեց, որ արտահերթ ընտրությունները չեն բացառում քաղաքացիական պատերազմի և պետական ինստիտուտների կաթվածահարման վտանգը:

«Հանուն հանրապետության» ԺՊԴԿ անդամ, փաստաբան Արտաշես Խալաթյանը կարծիք հայտնեց, որ այս բուռն հրապարակային գործողությունների շիրմայից այն կողմ չեն դադարել կուլիսային բանակցությունները, և կողմերը որոշակի ընդհանուր հայտարարի են եկել, օրինակ՝ ընտրական համակարգի շուրջ:

«Գործող իշխանությունը նպատակ է դրել իր քայլերը իրականացնել՝ հիմնվելով իրավունքի գերակայության սկզբունքի վրա»,-նշեց Խալաթյանը:

Բորիս Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ խոշոր գործարարներ և վարչական ռեսուրս չունեցող արտախորհրդարանական ուժերը ընտրությունների վրա չեն կարող լրջորեն ազդել, եթե մասնակցեն ընտրություններին:

«Դատական համակարգը չի հետևելու, որ ընտրություններն օրինական լինեն, իրավական մարմինները որոշ չափով բարոյալքված վիճակում են, չեն հասկանում՝ ինչ են պաշտպանելու, ինչու պետք է միջամտեն ընտրությունների բարդ գործընթացին: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդներին, քիչ հավանական է, որ այս կարճ ժամանակում կարող ենք դիմել միջազգային կառույցներին և հրավիրել դիտորդներ, նաև ֆինանսավորման խնդիր կա: Տեղական դիտորդները աշխատում են օտարերկրյա դոնորների շնորհիվ, պարզ չէ օտարերկրյա դոնորները կհասցնե՞ն ֆինանսներ հատկացնել: Միանշանակ չէ նաև վիճակը ՏԻՄ-երում, լուրջ քաղաքական հակասություններ կան»,- նշեց Նավասարդյանը:

Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ  արտահերթ ընտրությունների ցանկացած ելք Մոսկվային կբավարարի:

Խալաթյանը հավելեց, որ Ռուսաստանը միշտ վարել է այնպիսի քաղաքականություն, որ թույլ չտա Հայաստանում լինի ուժեղ իշխանություն: «Ռուսաստանը նման է բրոքերի, որը համաձայն է, որ գնես բնակարանը, բայց միայն իր միջնորդավճարը ստանալուց հետո»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում