Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Ադրբեջանը պատերազմի հանցագործության հետքերն է թաքցնում․ գերիների վերադարձի համար որևէ պայման չպետք է դրվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

– Պարոն Ղազարյան, ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը։ Ըստ էության՝ առաջացել է նման անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտություն։ Մարդու իրավունքների տեսանկյունից՝ որքանո՞վ է այսօր սյունեցիների իրավունքը խախտված։

– Կոնկրետ հայեցակարգին ծանոթ չեմ, բայց սահմանազատումն էլ պետք է նպատակ հետապնդի, որ այդ իրավունքն ապահովվի, մասնավորապես տեղաշարժի իրավունքն է սահմանափակված։ Այս պահի դրությամբ հենց տեղաշարժի իրավունքն է սահմանափակված։ Բացի այդ, կա նաև իրական վտանգ, առայժմ դեռ տեսնում եմ տեղաշարժի իրավունքն է խախտված՝ կապված ճանապարհների հետ, բայց ապագայում նաև ջրօգտագործման հետ է կապվելու, նրանց տնտեսական պահանջների։ Հիմա ենթադրաբար ենք ասում, քանի որ կոնկրետ փաստեր չկան, չեմ հիշում՝ եղել է, թե ոչ՝ բացառությամբ կրակոցները, որոնք, բնականաբար, ահաբեկելու նպատակ են հետապնդում։

– ՄԻՊ-ը նշում է նաև, որ առկա են նաև սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ:

– Միջազգային իրավունքի համաձայն՝ երբ տարածքային իրավազորությունը փոխվում է, այսինքն՝ տարածքը հանձնվում է մի պետությունից մյուսին, դա չի նշանակում, որ գույքային իրավունքն էլ պետք է փոխվի։ Գույքային իրավունքը Սահմանադրությամբ անօտարելի իրավունք է, այսինքն՝ այն, որ ադրբեջանցիները մտնում են հայի տուն և հայտարարում՝ երկու  ժամ ձեզ ժամանակ, գնացեք, դա լիովին սխալ է, քանի որ եթե տարածքն է անցնում Ադրբեջանին, դա չի նշանակում՝ գույքն էլ է անցնում, և իրենք առնվազն չպետք է մտնեն այդ մարդկանց ահաբեկեն, թե՝ գնացեք այստեղից, որովհետև դա ադրբեջանական հող է։ Հետագայում այդ մարդկանց գույքային իրավունքները, իհարկե, առաջ են քաշվելու։ Եվ իրենք հիմա էլ կարող են դիմել ՄԻԵԴ։

– Եվ կհաղթե՞ն։

– Հարյուր տոկոս կհաղթեն, որովհետև դրա հայելանման գործը Սարգսյանի գործն է։ 1992 թվականին ինչպես են թողել Հյուսիսային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իրենց տունը, և ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց՝ Ադրբեջանի կառավարությունը պետք է փոխհատուցի Մինաս Սարգսյանին՝ Գյուլիստանում կորցրած տան համար։ Եվ այս գործը արտահայտում է այսօրվա իրավիճակը։ Ստացվում է՝ էթնիկ ազգությամբ հայերը ունեն գույք, որը մնացել է Ադրբեջանի տարածքում և նույնիսկ միջազգայնորեն Ադրբեջանի տարածք է ճանաչվել, միևնույն է, սեփականության իրավունքի տեսանկյունից գույքից զրկում չի եղել։ Այլ բան է, որ վաղը Ալիևը հրաման արձակի, որ այդ տարածքներում գտնվող շենք-շինությունները օրենքի ուժով համարվում են Ադրբեջանի սեփականություն, և օրենք ընդունեն։ Այս պահի դրությամբ նա չի շտապում դա անել, քանի որ հասկանում է՝ սխալ կարձանագրվի։

– Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնապես սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունեցել։ Պետական սահմանների որոշման գործընթացում իրավական տեսանկյունից ինչպիսի՞ լուծում պետք է տրվի։

Պետք է միանշանակ առաջնորդվել իրավունքի ուժով, մինչև սահմանազատում արվի, այսինքն՝ քաղաքացիները պետք է շարունակեն իրենց իրավունքից օգտվել, այսինքն՝ արոտավայրերն օգտագործելով, ջրային ռեսուրսներն օգտագործելով և այլն։ Մնացածն արդեն սահմանազատում պետք է արվի՝ հաշվի առնելով այս իրավունքները, և ինչպես ասում են, սահմանը չպետք է անցնի մարդու տան կեսով։

– Գերիների հետ կապված տարբեր լուրեր են շրջանառվում, նշվում է, որ Կարմիր շուկան պետք է արժենա նրանց վերադարձի գինը։

– Գերիների վերադարձը պետք է արվի անվերապահորեն և անհապաղ, սա՝ միջազգային իրավունքի տեսանկյունից, և որևէ պայման չպետք է դրվի գերիների վերադարձի համար, քանի որ մարդկային կյանքեր են, և չորս ամիս է անցել, անհապաղ պետք է գերիները վերադարձվեն։ Հիմա այստեղ հարց է ծագում՝ այն գերիները, որոնք Ադրբեջանում են, բայց Ադրբեջանը նրանց գերի չի համարում, նրանք ֆիզիկապես գոյություն ունե՞ն, թե՞ ոչ։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանը պատերազմի հանցագործության հետքերն է թաքցնում այս ամիսների ընթացքում, հետագայում կիմանանք։ Բայց այն, որ Ադրբեջանի իշխանությունը կարծես էյֆորիայի մեջ է և հաշվի չի առնում միջազգային մարմիններին, ՄԻԵԴ-ին ինֆորմացիա չի տրամադրում, երկու բացատրություն կա՝ կամ այդ ինֆորմացիան չունեն,  կամ էլ հաշվի չեն նստում միջազգային մարմինների հետ։ Կարեն Ղազարյանի գործով էլ Ադրբեջանը չի պատասխանում Եվրոպական դատարանի գրությանը։ Բայց Ադրբեջանի նկատմամբ ճնշումը գնալով մեծանում է, Ադրբեջանը պետք է հաշվարկի՝ որքան քաղաքական ռեսուրս ունի, որ այդ ճնշումներին դիմանա։ Ավելի ու ավելի կհաստատվի, որ Ադրբեջանը կատարել է պատերազմական հանցագործություններ, և դրանից Ադրբեջանը չի կարողանա ազատվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում