Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Միացումը գերտերությունների կողմից չի ընկալվում, շարժվում ենք Արցախի անկախության ճանապարհով. Վահրամ Բալայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

– Պարոն Բալայան, ի՞նչ դիտարկումներ ունեք ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի ռեգիոնալ այցի հետ կապված։ Տեսնո՞ւմ եք հնարավորություն և անհրաժեշտություն Մինսկի խմբի ֆորմատի վերականգնման հետ կապված։

– Իմ ունեցած տեղեկություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի գործել։ Պարզապես այս պահին ստեղծված կացության ընդհանրական քննության ու  դրանից բխող քայլեր ձեռնարկելու շրջանում ենք  մենք ապրում։ Ես վստահ եմ, որ այդ խումբը  կշարունակի իր աշխատանքը։

– Արցախում տեսնո՞ւմ եք նման անհրաժեշտություն, թե՞  միայն Ռուսաստանի խաղաղարար ջանքերը բավարար են։

– Բնականաբար Ռուսաստանը՝ որպես մեր ռազմավարական դաշնակից և ընդհանրապես Արցախի ճակատագրով քիչ թե շատ մտահոգված երկիր, մեզ համար կարևոր դաշնակից է, և մենք պետք է խորացնենք հարաբերությունները։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է նաև մյուս բևեռների հետ հարաբերությունները խորացնենք։ Կարծում եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կարող ենք ավելի շոշափելի արդյունքի հասնել։

– Նկատի ունեք նաև Արցախի կարգավիճակի՞ հարցը։

– Ես հենց դա նկատի ունեմ։ Համատեղ աշխատանքը կբերի  այդ հարցի շուրջ ինչ-որ արդյունքի։

– Արցախում կա՞ համընդհանուր մոտեցում Արցախի ապագայի հետ կապված։ Ո՞ր ռազմավարությամբ եք շարժվում՝ անկախությո՞ւն, թե՞ միացում Հայաստանին։

– Երբ մեր շարժումը սկսվեց՝ իհարկե,  ժողովրդի ցանկությունն էր  միավորվել Հայաստանի Հանրապետությանը։ Բայց տարբեր գերտերությունների կողմից դա այնքան էլ ընկալելի չէր, մենք ընտրեցինք անկախության ուղին։ Կարծում եմ, որ պետք է շարունակենք այդ ճանապարհը։ Եթե լինեն աշխարհաքաղաքական փոփոխություններ, ըստ իս՝  ժողովուրդը հաճույքով կընդունի նաև այդ գաղափարը՝ Հայաստանի Հանրապետության մաս դառնալը։ Բայց այս պահին պետք է շարունակենք այն ճանապարհը, որ ընտրել ենք հետպատերազմյան ժամանակահատվածում՝ 1994 թվականից հետո։ Իսկ դա անկախության տանող ճանապարհն է եղել։ Առայժմ դա պետք է շարունակենք։ Մի ճանապարհից մյուսին անցնելը  ուժերի վատնում կլինի։

– Այսինքն՝ միացումը չի ընկալվում միջազգային հանրության կողմից…

– Համենայնդեպս, մինչև վերջին շրջափուլը դա չէր ընկալվում։ Ինչ-որ տեղ նաև փորձ էր արվում ներկայացնել Հայաստանի տարածքային հավակնությունների կոնտեքստում։ Որպեսզի այդ ամենից խույս տրվի,  որդեգրվեց անկախության ճանապարհը։ Դա ևս վատ ճանապարհ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում