Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Ստորություն հայկական պետականության դեմ. ինքնիշխանությունը հակառուսականությունը չէ

«Վերահաստատում ենք բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական գործակցության ընդլայնման, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկայի, արդյունաբերության և ենթակառուցվածքների հեռանկարային նախագծերի իրականացման, մշակութային, հումանիտար փոխանակումների և մարդկային շփումների կատարելագործման պատրաստակամությունը»: Ո՞վ է այդ հայտարարության հեղինակը, ավելի շուտ՝ ո՞ր երկրի պաշտոնյան: Այո՛, չսխալվեցիք, կամ գուցե սխալվեցիք՝ այդ պաշտոնյան Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան է, որը այդ մեկնաբանությունն արել է Մոսկվայում 1921 թվականի մարտի 16-ին ստորագրված ռուս-թուրքական պայմանագրի 100-րդ տարելիցի առիթով, որը Մոսկվայի և Անկարայի համար դիտվում է հոբելյան: Իսկ մեզ համար՝ տարելից, քանի որ այդ պայմանագիրը գործնականում Հայոց ցեղասպանության ակտի վրա դրված կնիք է, դրա հետևանքների կնիք, հայկական տարածքների հաշվին Կովկասի՝ ռուս-թուրքական բաժանման կնիք: Առանձնակի ողբերգականությունն ու դաժանությունն այն է, որ պայմանագրի 100-րդ տարելիցը Հայաստանի համար պատմական ծանր հիշողություն չէ, այլ ներկայիս թարմ վերք, որը բացվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի և Հայաստանի վրա թուրք-ահաբեկչական-ադրբեջանական գրոհի հետևանքով:

Այդպիսով, Հայաստանի ռազմավարական դաշնակից պետությունը, որին հայերի մի հոծ հատված դիտարկում է թուրքական վտանգից միակ և անփոխարինելի փրկություն, վերահաստատում է իր հավատարմությունը ռուս-թուրքական պայմանագրի ոգուն և տրամաբանությանը: Այստեղ, իհարկե, չկա ոչ մի զարմանալի բան, չկա անսպասելի որևէ բան: Ի վերջո, այդ նույն ոգով ու տրամաբանությամբ է Ռուսաստանը վարվել Արցախի դեմ թուրք-ահաբեկչական-ադրբեջանական հարձակման ընթացքում, նույն ոգով ու տրամաբանությամբ է միջնորդել նոյեմբերի 9-ի հրադադարը: Այլ հարց է, թե ինչու է Ռուսաստանը վարվել այդպես: Ատե՞լ է հայերին, սիրել է թուրքերի՞ն, կամ ադրբեջանցիներին: Իհարկե, ոչ: Ավելին, Ռուսաստանը գուցե բազմակի սիրում է հայերին, բայց Ռուսաստանը կայսրություն է և որևէ մեկից ավելի սիրում է իր շահը: Իսկ Ռուսաստանը Կովկասում չի ունեցել և չունի իր շահը առանց Թուրքիայի հետ տակտիկական պայմանավորվածությունների պաշտպանելու կարողություն: Մի որոշակի ժամանակահատված ձեռք է բերել այդ կարողությունը ԽՍՀՄ տարիներին, բայց կորցրել ԽՍՀՄ փլուզմամբ, և երկրորդ ալիքով՝ կորցրել ղրիմյան ճգնաժամի հետևանքով իր դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով: Ռուսաստանը գերադասում է Կովկասում տեսնել առաջ եկող Թուրքիա, քան առաջ եկող Արևմուտք: Գուցե այսօր արդեն գերադասում է տեսնել առաջ եկող Թուրքիա, քան առաջ եկող Չինաստան: Առավել ևս, որ Չինաստանը արդեն դեմոգրաֆիա-տնտեսական իմաստով զգալիորեն առաջ է եկել Ռուսաստանի արևելքում, պարզապես Մոսկվայում այդ փաստը խոհեմաբար նախընտրում են մատնել լռության:

Այդ առումով, մեզ՝ հայերիս, Ռուսաստանից ավելին պահանջելը չի կարող բերել որևէ օգուտ: Մենք չունենք մեր պահանջը պարտադրելու հնարավորություն և դրանով ընդամենը Ռուսաստանին տալիս ենք Հայաստանում, այսպես ասած, «հակառուսականության» տեխնոլոգիան խաղարկելու և դրանով սեփական պատասխանատվությունից խուսանավելու միջոց: Ռուսաստանից պետք չէ ունենալ նաև ավելորդ պատրանքներ՝ հաշվի առնելով այն, թե ինչ մոտիվներով է Մոսկվան գնում Թուրքիայի հետ պայմանավորվածությունների: Մենք Մոսկվայից պետք է պահանջենք ոչ թե թշնամանալ Թուրքիայի հետ, կռվել Թուրքիայի հետ, այլ չխոչընդոտել մեր ինքնիշխանությանը: Ո՞րն է մեր ինքնիշխանությունը:

Ռուսական քարոզչությունը հայկական սատելիտների հետ միասին փորձում է այդ հարցը ևս դարձնել խաղարկման և շահարկման առարկա՝ ներկայացնելով այնպես, որ Հայաստանի ինքնիշխանության մասին խոսակցությունն ասոցացվի հակառուսականության հետ: Ոչ, բազմակի անգամ՝ ոչ: Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանի հետ սերտ և ինտենսիվ աշխատանքն է, Ռուսաստանի հետ իրավաքաղաքական արդյունավետ և խոր հարաբերությունը: Բայց Հայաստանի ինքնիշխանությունը դրանով ամբողջական չէ, անվտանգությունը դրանով լիարժեք չէ, եթե միայն այդ ուղղությունն է և չկա նույնքան սերտ, ինտենսիվ, խոր աշխատանքի հնարավորություն աշխարհաքաղաքական այլ բևեռների, այս պահի դրությամբ, մասնավորապես, ԱՄՆ ու Չինաստանի ուղղությամբ, մեզ համար բարեկամ երկրներ Ֆրանսիայի, Իրանի, արաբական աշխարհի ուղղությամբ: Հայաստանի ինքնիշխանության, հետևաբար, անվտանգության մասին խոսույթը հակառուսականությանն «ասոցացնելը» Հայաստանի պետականության դեմ գործվող ստորություն է: Հայաստանի ինքնիշխանությունն այդ պետականության բազմավեկտոր աշխատանքի ազատ հնարավորությունն է: Դա է, որ Հայաստանը պետք է դուրս բերի ռուս-թուրքական հարաբերության օբյեկտիվ ու սուբյեկտիվ աքցանից: Հայաստանը չի պարտադրում, չի էլ կարող պարտադրել Ռուսաստանին փոխել վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ: Դա Ռուսաստանի շահից բխող վերաբերմունք է, ըստ այդմ՝ ՌԴ իրավունքը: Հայաստանը պահանջում և ակնկալում է, որ չարգելակվի այդ աքցանից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը, որը բազմաբևեռ և բազմավեկտոր ինտենսիվ արտաքին քաղաքականություն ձևավորելու կարողության մեջ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում