«Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» ընկերությունը հաղորդել է Թուրքիայի և Վրաստանի էներգահամակարգերը կապող 400 կիլովոլտանոց «Մեսխեթի» էլեկտրահաղորդման գծի անջատման մասին: Միջադեպի հետևանքով դադարեցվել է Թուրքիայից էլեկտրաէներգիայի ներմուծումը, իսկ Վրաստանի մեծ մասը հոսանքազրկվել է:
Ըստ պետական ընկերության, ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում խնդրի վերացման ուղղությամբ:
Սոցցանցերում հաղորդել են, որ հոսանքազրկվել է Թբիլիսին, Բաթումին, Քութաիսին, Քոբուլեթին և Փոթին: