«Հաջորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի նիստից հետո Ժոզեպ Բորելի և Օլիվեր Վարհելիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Ինչպես նշել է վարչապետը, բոլոր միջազգային կազմակերպությունները և դիտորդները այս ընտրությունները մրցակցային, ազատ և արդար են ճանաչել:
«Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա իմ լիազորություններից դուրս է որոշելը, թե երբ են դրանք անցկացվելու: Բոլոր միջազգային կազմակերպությունները, ԵԱՀԿ-ն, ԴԻՄԻԲ-ը, բոլոր միջազգային դիտորդներն ընդունել են, որ այս ընտրությունները մրցակցային, ազատ և արդար են եղել: Հաջորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: