Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Լրիվ համամիտ եմ Տեր-Պետրոսյանի հետ․ իշխանությունը չի կարող ազատ ու արդար ընտրություն կազմակերպել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության անդամ, 7-ի գործով նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը։

Պարոն Հակոբյան, հանրությունը, քաղաքական դաշտը շարունակում է քննարկել Տեր-Պետրոսյանի վեջին հոդվածը։ Դուք համակարծի՞ք եք առաջին նախագահի հնչեցրած մտքերի հետ։

– Բնական է, որ ես համակարծիք եմ իր հետ։ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հեռատես մարդ է, ինքը շատ լավ զգում է, թե ինչ է լինելու հաջորդիվ։ Ինքը նաև շատ լավ գիտի Վազգեն Մանուկյանին, գիտի՝ նա ինչի է պատրաստ։ Հետևաբար՝ ես լրիվ համամիտ եմ նախագահի հետ։ Ինքը լրիվ ճիշտ է ասում։ Վարչապետը ումո՞վ պետք է ընտրություն անցկացնի, եթե բոլորը հին իշխանության ներկայացուցիչներն են։ ԿԸՀ-ն էլ է հին, տեղական հանձնաժողովների նախագահներն էլ են հին, ուժայիններն էլ են հին, եթե ուզում եք իմանաք։ Իրենք ամեն ինչ անելու են, որ ընտրությունները կեղծվեն, անելու են ամեն ինչ, որ ընտրությունները ազատ, արդար ու թափանցիկ չլինեն, ու ոչ ոք համակարծիք չի լինի ու չի ընդունի այդ ընտրությունների արդյունքները։

Բայց 2018-ին իշխանությունը ապացուցել է, որ ինքը ընտրություն կեղծող չի։

– Այն ժամանակ ուրիշ էր։ Այն ժամանակ իմ թվարկածները չհարամեցին ընտրությունները, քանի որ շատ լավ գիտեին, թե ինչ է լինելու։ Բոլորն էլ ժամանակին գիտեին, թե երկրին ինչ է սպասվում, իրենց պետք էր, որ Նիկոլ Փաշինյանը գար։ Իրենց սարքած սցենարն էր, իրենք սարքեցին, սիրուն իշխանությունը փախանցեցին Նիկոլ Փաշինյանին ու երկրում եղավ այն, ինչ եղավ։ Իսկ հիմա, եթե Նիկոլին թվում է, թե ինքը կարող է երկրում ազատ, արդար, թափանցիկ ընտրություն անցկացնել, ապա իզուր, դա չի լինելու։ Կլինի մի արդյունք, որի հետ ոչ մեկ համաձայն չի լինի, նորից բողոքի ակցիաներ կլինեն, աշխարհն էլ կնայի մեզ ու խայտառակ կլինենք ամբողջ աշխարհով։ Հետևաբար՝ ես լրիվ համակարծիք եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Այսինքն՝ Դուք նկատի ունեք, որ ինչքան էլ իշխանությունը ուզենա լավ ընտրություններ անցկացնել, ապա ներքին օղակներում սաբոտաժի արդյունքում ընտրությունները կձախողվե՞ն։

Միտումնավո՞ր կկեղծվեն։

– Այո՛, նախկինները ամեն ինչի պատրաստ են հետ գալու համար։ Իսկ այսօրվա պետական կառույցների ներքին օղակները լցված են նախկիններով։ Նրանք մնացել են անհրաժեշտ պահին գործելու համար։

Հետևաբար՝ իզուր է պնդել, թե ազատ, արդար թափանցիկ ընտրություններ անցկացնելը շատ հեշտ է։ Նամանավանդ եթե Նիկոլը այս ընտրություններով չանցավ, իրեն հաստատ դառը ճակատագիր է սպասվում։

Ի՞նչ իմաստով, ի՞նչ է լինելու։

– Ես իրենց լավ գիտեմ, մի վնաս հաստատ կտան։

– Դրա համա՞ր է Տեր-Պետրոսյանը խոսում Նիկոլ Փաշինյանի՝ արտերկրում ժամանակավոր ապաստանելու անհրաժեշտության մասին։

– Էս վիճակում ամենաճիշտ տարբերակը դա է։ Հիմա իր թիմակիցները գուցե համոզում են, որ ավելի երկար մնա, ինչքան հնարավոր է ժամանակ ձգեն, բայց դա սխալ է։ Նույն իր թիմակիցները հիմա իրենց ճիշտ չեն պահում։ Ամեն օր մեկի հետ կապված մի նոր բան ենք լսում՝ կաշառք, փայ մտնել և այլն։ Իսկ ընդդիմությունը միտումնավոր ձայն չի հանում, որ վաղը մյուս օրը փաստերով բերեն ու իշխանությանը փաստի առաջ կանգնեցնեն։ Հնարավոր է՝ Նիկոլը տեղյակ չլինի այդ ամենից, բայց թիմակիցները՝ իմանալով, որ դա ժամանակի խնդիր է, ամեն ինչ անում են հնարավորինս շատ օգտվելու համար։

Տեր-Պետրոսյանը նաև ելք է առաջարկում, ըստ որի՝ վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը: Դուք նման չեզոք որևէ մեկին գիտե՞ք, որ կարող է դա անել։

– Ես մի քանի ամիս առաջ էլ եմ ասել, որ մեր երկրում միակ հաղթող հրամանատարը Տեր-Պետրոսյանն է եղել, նա անկուսակցական է, և ժողովուրդը, հասկանալով, գնահատելով վիճակը, պետք է հենց նրան խնդրի գալ ու երկիրը դուրս բերել այս վիճակից։ Նիկոլ Փաշինյանն էլ է լավ ճանաչում նախագահին, ընդդիմություն կոչվածն էլ։ Բոլորն էլ լավ գիտեն, որ մենակ ինքն է ի վիճակի դա անել։ Նիկոլը անձամբ պետք է գնա ու խնդրի նախագահին գալ ու կազմակերպել ընտրությունները։ Ես ուրիշ ոչ մեկին չեն տեսնում։ Ընդդիմությունն ու իշխանությունը առավոտից երեկո իրար ուտում են՝ ոչ մեկ բանի տեղ չի դնում։ Տեր-Պետրոսյանը մի հատ խոսում է, մեկ ամիս բոլորը դա են քննարկում։ Բնական է, որ մենակ ինքը կարող է բոլորին հանգստացնել ու իրենց տեղերը նստեցնել։ Հակառակ դեպքում, 1-2 ամիս էլ այս վիճակի ձգձգումը կարող է շատ վտանգավոր բաների բերել։

Դուք է՞լ եք գործող իշխանության մոտ ամեն գնով իշխանությունը պահպանելու անթաքույց մոլուցք տեսնում։ Նիկոլ Փաշինյանը մշտապես ասում էր, որ երբ զգա, որ ինքը ժողովրդի վստահությունը չի վայելում, այդ պահին էլ կհեռանա։

– Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը հիմա դա չի զգա։ Բայց ես ուզում էի, որ ինքը մնար, որ ապացուցեր, թե ինչ է կատարվել։ Բայց որ անկառավարելի, վտանգավոր վիճակ է ստեղծվել, ապա նա պետք է հեռանա։ Բոլորն են մեղավոր այս հարցում։

– Բայց Դուք շարունակո՞ւմ եք արտահերթ ընտրությունները դիտարկել ներքաղաքական իրավիճակը լիցքաթափելու ճանապարհ։

– Այո՛, ընտրություններ պետք է լինեն։ Այսօր արդեն Նիկոլի թիմն է անկառավարելի դարձել։ Բոլոր ոլորտներում պրավալ է։ Կրկնում եմ՝ մի քանի ամիս էլ այսպես շարունակվելու դեպքում շատ վտանգավոր բաներ կարող են լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում