Աշխարհի ամենահարուստ մարդը`ծագումով լիբանանցի մեքսիկական միլիարդատեր Կարլոս Սլիմը ֆոնդային բորսաների տատանումների արդյունքում 8 միլիարդ դոլար է կորցրել: Այժմ նրա կարողությունը գնահատվում է 63 միլարդ ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Դրանում կարևոր դեր են խաղացել Մեքսիկայի IPC բորսայական ցուցանիշների անկումը 7.4 տոկոսով և մեքսիկական պեսոյի էժանացումը ԱՄՆ դոլարի համեմատ: Սլիմին պատկանող երեք ընկերություններ անգամ հանվել էին IPC ցուցակից: