Ներքաղաքական կյանքում կոնսենսուսն անհրաժեշտ է լինում, երբ իշխանությունը կորցնելու իրական վտանգ է առաջանում: Այժմ հայաստանյան ներքաղաքական կյանքում այդպիսի վտանգ չկա, ընդդիմությունը չի կարողանում ցնցել իշխանությանը, և իշխանությունը կարիք չունի ընդդիմության հետ փոխհամաձայնության գնալու: Այս մասին «Առաջին լրատվական»ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Խոսվում է արտահերթ ընտրությունների մասին, բայց քիչ մարդկանց եմ ճանաչում, որոնք իսկապես ընտրություններ են ուզում: Այս սահմանադրությամբ ընտրություների գնալու դեպքում քաղաքական մեծամասնությունը կվերցնի իշխանությունը»,- նշեց Իսկանդարյանը:
Նրա դիտարկմամբ՝ իրական Հայաստանը հենց ֆեյսբուքյան Հայաստանն է, և մարդիկ իշխանության ղեկին են հայտնվել հենց Ֆեյսբուքից:
Անդրադառնալով դիտարկմանը, որ հայաստանյան ընդդիմությունն ավելի հարուստ է և ավելի շատ ռեսուրսներ ունի, քան իշխանությունը, Իսկանդարյանը նշեց. «Ընդդիմությունը չունի ամենակարևոր հարստությունը, որն ուներ Փաշինյանը 2018-ին, ընդդիմությունը չունի մարդկանց փողոց հանելու հնարավորությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում: