Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը որոշ ժամանակով կանցնի հեռավար ուսուցման՝ համավարակով պայմանավորված: Այդ մասին հայտում են բուհի կայքում:
«Կորոնավիրուսային համավարակի ներկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՊՏՀ ռեկտորատը երեկվա նիստում որոշել է մարտի 17-ից ապրիլի 5-ը ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կազմակերպել հեռավար հիմունքներով՝ zoom հարթակում։
Նիստում քննարկվել և ընդգծվել է, որ գործընթացի հեռավար կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իրականացված են», – նշված է հաղորդագրության մեջ։