Thursday, 18 04 2024
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00

Պատերազմում պարտվել ենք, բայց առաջ նայել է պետք. կկործանվենք՝ եթե մեզ կպավ «չկայացած պետություն» տերմինը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

– Պարոն Շիրինյան, վերջին օրերին Հայաստանում տարբեր շրջանակների կողմից հաճախ է շրջանառվում այն թեզը, թե պատերազմը չի ավարտվել, ու առաջիկայում կլինի ռազմական գործողությունների վերսկսում։ Ձեր կարծիքով՝ կա՞ նման հնարավորություն։ Եթե ոչ, ապա ի՞նչ նպատակ ունի հասարակությանն անընդհատ նման վախի մեջ պահելը։

– Քաջ Նազարի պատմությունն է։ Իմ կարծիքով՝ հիմա պատերազմ չի լինի։ Պատերազմը կապված է  աշխարհաքաղաքական մեծ տեղաշարժերի հետ, ռուս-թուրքական հարաբերությունների, իսկ ներսում՝ հայկական կողոպտիչների 30 տարվա կենցաղի հետ։

Ֆիզիկական իմաստով առայժմ ու տեսանելի ապագայում պատերազմ չի լինելու։ Բայց Հայաստանը տեղեկատվական ու հոգեբանական դաժան պատերազմի մեջ է։ Հայաստանի տապալված ծովահրեշը, որը չի ուզում հանձնվել և հանդես է գալիս «17+1» ձևաչափի տակ, և նրան օժանդակում է Մոսկվայի քարոզչությունը՝ ի դեմս  արմյաշկեքի, գրոհի  է անցել՝ ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը։ Տեղեկատվական կատաղի պայքար է գնում, որը թույլ չի տալիս Հայաստանին բուժել վերքերը, շատ արագ պետության ու բանակի վերակառուցում անել, տնտեսության զարգացման ուղիներ որոնել։ Նրանց նպատակը ժողովրդավարական պետության տապալումն է, ու դա ակնհայտ է։ Ռուս փորձագետը մի տխմարություն դուրս է տալիս ինչ-որ կայքէջում, ու այստեղ սկսվում է դրա տիրաժավորումը։ Սա մի չարագույժ իրականություն է, որը թույլ չի տալիս մեր պետությանը կենտրոնանալ սահմանների վրա, պետության վերաշինման գործողություններ իրականացնել։ Հետպատերազմյան շրջանում պարտված կողմին պարտադրում են առանց պատերազմի հաջորդական պարտություններ։ Այստեղ նաև մեղավոր են իշխանությունները։ Իշխանության թուլությունը, անհետևողականությունը, պատրանքներով գործելն ու ասելը, թե սա դեմոկրատական գործելաոճ է՝ ոչ մի տեղ չեն տանելու, միայն ուժեղացնելու են Հայաստան պետության հակառակորդին։ Շատ արագ պետք է վերակազմակերպվել։ Կառավարությունը պարտավոր է, կյանքի հրամայական է նախաձեռնողական քաղաքականություն իրականացնելը։ Պատերազմում պարտվել ենք, բայց առաջ նայել է պետք։ Չպետք է  պատրանքներ ունենալ, ասել՝ բոլորն էլ հայ են, ու ոչինչ չձեռնարկել։ Հայաստանի մաֆիան հայ չէ, չի կարող հայ լինել  օտարի շահերը սպասարկողը։

– Երկար ժամանակով անկայուն իրավիճակի պահպանումը ի՞նչ վտանգներով է հղի։

– Եթե այս վիճակը տևական ժամանակ շարունակվի, շատ հնարավոր է ինչ-որ պետություն ասի՝ քո երկիրը կարգի բեր, եթե ոչ՝ կմիջամտեմ։ Երկրորդը՝ կա մի ձևակերպում՝ չկայացած պետություն։ Դա աղետ կլինի Հայաստան պետության համար, ու դրա համար իշխանությունը, առաջին հերթին՝ Ազգային ժողովը պարտավոր է իշխանությունն իր ձեռքը վերցնել ու երկրում կարգուկանոն հաստատել։ Մի բան էլ առաջարկեմ «իմ քայլականներին»։ Պետք է քարոզչական հզոր խումբ ձևավորել ու եթերում անցնել հակահարձակման։ Մեր ժողովրդին հուսահատության լարվածության մեջ են պահում, ու սա անտեսել չի կարելի։ Սա ավելի ավերիչ է, քան ռազմական գործողությունը։ Պատերազմից են  խոսում, բա իրենք ի՞նչ են անում, չե՞ն գրոհում Ազգային ժողովի վրա գիշեր-ցերեկ։

– Ի՞նչն է խանգարում իշխանություններին կտրուկ լինել։ Ասում են՝ թավիշը վերջացել է, բայց մինչև հիմա Բաղրամյան պողոտան փակ է։

– Չեմ կարող ասել՝ ինչն է խանգարում։ Ես որպես քաղաքագետ հարցնում եմ՝  ինչն է ձեզ խանգարում անցնել հակահարձակման ու մաքրել այդ ամբողջ աղբը ու  քրեական պատասխանատվության հարցեր առաջ քաշել։ Ցանկացած հանրահավաքի ժամանակ հնչում են պատերազմի, ահաբեկչության կոչեր, ինչո՞ւ են այդ ամենը անհետևանք թողնում։ Պետք է մաքրել։ Եթե  մեզ կպավ «չկայացած պետություն» տերմինը՝ պրծում չենք ունենալու, կործանվելու ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում