Friday, 19 04 2024
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա

Նոր համաճարակաբանական փուլ ենք մտնում. Պատվաստանյութը ՀՀ-ում կլինի շատ մոտ ապագայում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը:

Հարևան Վրաստանում սկսում են համատարած պատվաստումների փուլը: Հայաստանում արդեն հայտնի՞ է, թե երբ կտրվի համատարած պատվաստումների մեկնարկը:

– Դեռևս սեպտեմբերից Հայաստանը միացել էր միջազգային COVAX FACILITY նախաձեռնությանը՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ձեռք բերման նպատակով: Այդ շրջանակներում բանակցություններ են վարվում, որպեսզի հնարավորինս շուտ պատվաստանյութը լինի մեր երկրում: Միաժամանակ առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում այլ պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՌԴ-ի հետ, Սպուտնիկ V պատվաստանյութի ձեռք բերման համար: Ամենայն հավանականությամբ Հայաստանում կլինի մոտ ապագայում Սպուտնիկ V պատվաստանյութը, այնուհետև նաև՝ COVAX FACILITY նախաձեռնության շրջանակներում պատվաստանյութը: Կոնկրետ ժամկետներ չեմ կարող ասել, ուղղակի ուզում եմ նշել, որ պատվաստանյութերը առաջարկվելու են առաջին հերթին ռիսկի խմբերում ընդգրկված անձանց: Դրանք 65-ից բարձր տարիքի անձինք են, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները, տարեցների խնամքի հաստատություններում բնակվողներն ու աշխատակիցները, այնուհետև, ելնելով պատվաստանյութերի պահանջարկից, պատվաստանյութի առկայությունից և համաճարակաբանական այլ օրինաչափություններից, դրանից հետո միայն որոշում կկայացվի, թե արդյոք ռիսկի խմբերից բացի՝ բնակչության այլ խմբերին կառաջարկվի՞ պատվաստանյութ: Ներկա փուլում դեռ վաղ է ասել, թե երբ կլինի, և կլինի՞, թե՞ ոչ:

Ընդհանրապես մասնավոր ԲԿ-ները որքանո՞վ են հետաքրքրված, որ իրենք ևս պատվաստանյութեր ձեռք բերեն և արդեն վճարովի սկզբունքով առաջարկեն քաղաքացիներին:

– Չեմ կարող ասել, թե որքանով են հետաքրքրված, բայց բնակչության մեջ կա պահանջարկ, մանավանդ շատերն ուզում են ապահովագրված լինել ճանապարհորդելուց առաջ: Ես այս պահին չեմ կարող ասել, թե արդյոք ինչ-որ գործընթացներ իրականացվո՞ւմ են մասնավոր կազմակերպությունների կողմից պատվաստանյութ ձեռք բերելու ուղղությամբ: Կարծում եմ՝ այդ հարցը իրենց պետք է ուղղեք, բայց կարծում եմ՝ նպատակահարմար է, որ մասնավոր հաստատությունները ևս ունենան պատվաստանյութեր, որպեսզի ռիսկի խմբերում չընդգրկված անձինք ավելի արագ կարողանան դիմել ու պատվաստվել:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանը հիմնականում աշխատում է Սպուտնիկ V պատվաստանյութի ուղղությամբ:

– Աշխատում ենք բոլոր ուղղություններով, բայց ամենայն հավանականությամբ առաջինը կարող է լինել Սպուտնիկ V-ն: Իսկ թե երբ դա կլինի՝ ես չեմ կարող հիմա ասել: Հնարավորինս մոտ ապագայում:

Հաշվի առնելով, որ կորոնավիրուսը Հայաստանում նոր բռնկման միտում է ցուցաբերում, կարո՞ղ են պատվաստանյութի ձեռք բերման, կիրառման հետ կապված գործընթացներն արագանալ:

– Իհարկե, ամեն ինչ արվում է, որպեսզի ժամ առաջ, հնարավորինս կարճ ժամկետում լինի պատվաստանյութը, բայց դա ոչ միայն առողջապահության նախարարությունից է կախված, այլ նաև բանակցող մյուս կողմից է կախված: Ամեն օր ակտիվ բանակցություններ են իրականացվում, որպեսզի հնարավորինս մոտ ապագայում հասանելի լինի ՀՀ քաղաքացիներին:

Հայաստանի համար ավելի ձեռնտու է Սպուտնիկ V ձեռք բերե՞լ, թե՞ նաև եվրոպական, ամերիկյան պատվաստանյութեր: Արդյոք գնային շատ մեծ տարբերություններ կա՞ն:

– Քանի որ հիմա բանակցությունների փուլում ենք, գնային առումով հստակ բան չեմ կարող ասել, թե կոնկրետ որն է ձեռնտու, բայց, համենայնդեպս, ամեն ինչ արվում է, որ և՛ արդյունավետ, և՛ անվտանգ, և՛ գնային առումով ընդունելի տարբերակներ ընտրվեն:

Մենք կորոնավիրուսի բռնկման նոր իրավիճակի հե՞տ գործ ունենք, որովհետև թվերն ամեն օր աճում են:

– Այո, թվերն աճում են, և դա համաճարակաբանական օրինաչափություն է: Կարող ենք արձանագրել, որ նորից ակտիվացում է գնում, հիվանդացությունը բարձրանում է: Այսինքն՝ նոր համաճարակաբանական փուլ ենք մտնում:

Կոնկրետ ժամկետ կա՞, թե երբ բոլոր քաղաքացիներին կկարողանանք պատվաստել:

– Ես ժամկետ չեմ կարող նշել, որովհետև ամեն ժամ իրավիճակը փոխվում է: Եթե կոնկրետ օր նշվի, կարող է այդ օրը դա տեղի չունենալ, և դա կդառնա սխալ տեղեկատվություն: Նախարարության կողմից ամեն ինչ արվում է, որ պատվաստանյութը շատ մոտ ապագայում հասանելի լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում