Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հրապարակել է իր պետության համար հիմնական վտանգները: Դրանց թվում են՝ ահաբեկչությունը, իրավիճակն Իրաքում և Աֆղանստանում: Պաշտպանության նախարարն այս մասին ասել է՝ ելույթ ունենալով Նեբրասկայում ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարության զինվորականության առաջ ելույթի ժամանակ:
Նրա խոսքերով, Պակիստանում, Եմենում, Սոմալիում և Հյուսիսային Աֆրիկայում մինչև հիմա ակտիվ գործում են «Ալ-Քաիդայի» ստորաբաժանումները, որոնց հիմնական նպատակն է ԱՄՆ-ում ահաբեկչական գործողություններ իրականացնելը:
Պենտագոնի ղեկավարը նաև ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հետ մղելու քիբերհարձակումները, որոնք իրենց հնարավոր վտանգով հավասարազոր են Պերլ Հարբորի վրա կատարված հարձակումներին: «Օգտագործելով բարձր տեխնոլոգիաներ՝ հնարավոր է խափանել ԱՄՆ էլեկտրամատակարարումը, ֆինանսական և կառավարական համակարգերը, փաստացի կաթվածահար անել երկիրը»,- հավելել է նա: