Friday, 29 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը

Անցել են այն ժամանակները, երբ ԵՄ-ն նախաձեռնող է, Հայաստանն ինքը պետք է կամք դրսևորի. ինչո՞ւ է Շառլ Միշելը «մոռացել» Հայաստանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

– Պարոն Նավասարդյան, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ԵՄ-ի պատվաստանյութերի ծրագրի մասին հատուկ նամակում հայտարարել է, որ Եվրոպան ակտիվորեն կգործի իր արժեքները առաջ մղելու Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Փաստորեն այստեղ  նշվում են ԱլԳ «առաջատար եռյակ» համարվող պետությունները և ոչ՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը։ Ինչո՞ւ՝ Ձեր կարծիքով, արդյոք այդ ծրագիրն իր ամբողջությամբ Եվրամիությանն այլևս հետաքրքիր չէ՞։

– Վաղուց անցել են այն ժամանակները, երբ Եվրոպան  նախաձեռնող  էր և առաջարկում էր իր գործընկերությունը բոլորին՝ անկախ նրանից, թե այդ երկրները հայտնո՞ւմ էին համագործակցելու իրենց ցանկության մասին, թե՞ ոչ։ Եվրոպան համարում էր, որ իր աշխարհաքաղաքական գործոնն  արդեն իսկ այնքանով  է գրավիչ, որ ցանկացած երկիր՝ անկախ հրապարակայնորեն հնչեցրած կարծիքից, պետք է  շահագրգռված լիներ ընդունելու Եվրոպայի հետ համագործակցությունը և Եվրոպայի զարգացման մոդելը։

Վերջերս, հաշվի առնելով այն բազմաթիվ մարտահրավերները, որոնց հանդիպել է Եվրամիությունը, եվրոպական պաշտոնյաները շատ ավելի հաշվենկատ ու համեստ են իրենց պահում։ Իրենց աջակցության ձեռքը մեկնում են այն երկրներին, որոնք իրենք են նախաձեռնող ու փորձում են գտնել իրենց բազմաթիվ խնդիրների լուծումները եվրոպական քաղաքական, քաղաքակրթական մոդելում։ Մենք  տեսել ենք,  որ վերջին ամիսների ընթացքում, օրինակ, մեր հարևան Վրաստանը, ունենալով շատ  խորը ներքաղաքական  ճգնաժամ, դիմել է Եվրամիությանը, որպեսզի հենց Եվրամիությունը որպես արբիտր օգնի  իրենց գտնել ճգնաժամից դուրս գալու ճանապարհները։ Բնականաբար, Եվրամիությունն ակտիվորեն ներքաշվել է  այդ գործընթացներում, և նույն  Միշելն արդեն երկու անգամ այցելել է Վրաստան և մոդերատորի դեր ստանձնել քաղաքական ուժերի այդ մրցակցության կամ հակամարտության մեջ։ Վրաստանի հիմնական քաղաքական ուժերն ընդունում են այդ միջնորդությունը։ Ես չեմ նկարագրի իրավիճակը Մոլդովայում ու Ուկրաինայում, բայց մոտավորապես նույնը կատարվում է նաև այնտեղ, և այդ երկրները նույնպես  իրենց խնդիրների լուծումը տեսնում են Եվրամիության հետ սերտ համագործակցության համատեքստում։

Արևելյան գործընկերության անդամ մյուս երեք երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը, ընդհանրապես այդ  կարգի ուղերձ Բրյուսելին չեն հղում՝ առ այն, որ հրավիրում են Եվրամիությանը իրենց խնդիրների լուծման մեջ մասնակցություն  ունենալու։ Նրանք նույնիսկ դիմադրում են Եվրամիության դերակատարությանն իրենց երկրներում, ուստի բնականաբար Եվրամիությունը զոռով չի առաջարկելու իր ծառայությունները։ Հայաստանը փաստորեն Եվրամիությանը դիտում էր որպես միակողմանի աջակցող, բայց ոչ որպես մի կառույց, որը նաև մեր ներքին խնդիրների լուծմանը կարող է աջակցել։ Այնպես որ, մենք պետք է մոռանանք այն ժամանակները, երբ Եվրամիությունը պրոակտիվ էր մեր նկատմամբ։ Մենք ինքներս պետք է Եվրամիությանը տեսնենք որպես մեր ներքին խնդիրների լուծման արբիտր, նաև ապացուցենք, որ մենք, որպես գործընկեր, կարող ենք օգտակար լինել Եվրամիությանը։ Գործընկերությունը երբեք միակողմանի չի լինում, միշտ ենթադրում է, որ երկու կողմերը միմյանց օգնում են առաջ տանելու այն առաջնահերթությունները, որոնցում երկուստեք շահագրգռված են։

– Պատերազմից ամիսներ անց պարզ դարձավ, որ Եվրամիությունն ամբողջությամբ վավերացրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Թվում է, թե սա լավ առիթ էր Հայաստանի համար՝ հետպատերազմյան շրջանում օգտվելու համար, ինչո՞ւ դա չի արվում։

– Նախևառաջ նշենք, որ ոչ թե Եվրամիությունը, այլ ԵՄ անդամ երկրներն են վավերացրել։ Եվրամիությունը դա վաղուց է արել։ Մենք մի փոքր չափազանցում ենք այդ փաստի կարևորությունը, որովհետև համաձայնագրի իրականացումը պետք է սկսվեր հենց առաջին օրվանից, երբ 2017 թվականից երկկողմանիորեն ստորագրվել էր համաձայնագիր, ու դրա հնարավորությունները կային։ Այդ հնարավորություններն ավելի ակնհայտ դարձան այն պահից, երբ Հայաստանը թեպետ շատ ուշացումով, բայց ձևավորել էր համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը։ Արդեն այն ժամանակ կարելի էր շատ ակտիվորեն սկսել  իրագործել այն բարեփոխումները, որոնք ներառված են այդ փաստաթղթի հիմքում։ Բայց դա փաստորեն տեղի չի ունեցել։ Այն փաստը, որ բոլոր երկրներն արդեն վավերացրել են, և փաստը, որ արդեն 100 տոկոսով և ոչ 80 տոկոսով է հնարավոր իրագործել այդ դրույթները, շատ քիչ բան է նշանակում։ Եթե դու աշխատանք չէիր տանում, երբ կար 80 տոկոսի հնարավորություն, որտե՞ղ է ապացույցը, որ շահագրգռված կլինես ակտիվ աշխատել արդեն 100 տոկոս հնարավորություն ունենալով։ Այսինքն՝ ամեն ինչ կախված է նրանից, թե որքան  ակտիվ կլինի  Եվրամիության հետ հարաբերություններում ՀՀ կառավարությունը։ Առայժմ ես դրա ազդակները,  ցավոք, չեմ տեսնում։

– Դա պայմանավորվա՞ծ է  պատերազմի արդյունքներով՝ Ռուսաստանից ավելի մեծ կախվածություն ձեռք բերելու հանգամանքով։

Դա ընդամենը գործոններից մեկն է և որոշիչ գործոն չէ։ Հիմնական գործոնը պետք է լինի  Հայաստանի կառավարության կամքն ու պատրաստակամությունը բոլոր առումներով՝ թե՛ քաղաքական և թե՛ պրոֆեսիոնալ, իրագործելու այն բարձր նշաձողերը, որոնք տեղ են գտած համաձայնագրում։ Եթե լինի կամքն ու կարողությունը,  կարծում եմ՝ կլինեն նաև բավարար պրոֆեսիոնալիզմ ու դիվանագիտական հմտություններ, որպեսզի Ռուսաստանը չդառնա այդ ուղղությամբ աշխատանքի խոչընդոտ։ Ես համոզված եմ, որ դրա օբյեկտիվ հնարավորությունները կան։ Մնում է իշխանության ներկայացուցիչները այդ կամքը դրսևորեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում