Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Վրաստանում ինչ ասես՝ հնարավոր է. ԵՄ-ն մեծ ազդեցություն կարող է ունենալ. Գելա Վասաձե

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն:

– Վրաստանի Քութայիս քաղաքի կենտրոնում բողոքի բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջում են դադարեցնել ՀԷԿի կառուցումը Ռիոն գետի վրա, ինչպես նաև երկրի էկոնոմիկայի նախարարի հրաժարականը: Ի՞նչ իրավիճակ է հիմա, և ինչի՞ կարող են հանգեցնել այս զարգացումները:

– Այստեղ ամեն ինչ պարզ է. և՛ ՀԷԿ-ը կառուցողները, և՛ իշխանությունները նորմալ հաղորդակցություն չունեն բնակչության հետ: Բնակչությանը չեն բացատրել, թե ինչի մասին է խոսքը, և ինչու դա վտանգավոր չէ: Այն մարդկանց, որոնց դա անմիջականորեն առնչվում է, չեն առաջարկել եկամուտ այն հողերի վարձակալությունից, որոնց վրա այդ մարդիկ ապրում են և ապրել են իրենց նախնիները: Հանրությանն ընդհանուր առմամբ չեն բացատրել՝ ինչու է անհրաժեշտ այդ ՀԷԿ-ը: Արդյունքում հազարավոր դժգոհ մարդիկ կան, որոնք բարկացած դուրս են եկել փողոց: Եթե դուք չեք ուզում խոսել մարդկանց հետ, մարդիկ անպայման կստիպեն ձեզ խոսել իրենց հետ: Սա է ամբողջ պատմությունը:

Ի՞նչ իրավիճակ է Վրաստանում այսօր, արդյոք հնարավո՞ր են անկանխատեսելի զարգացումներ:

– Մեզ մոտ ինչ ասես հնարավոր է՝ թե՛ որպես կանխատեսելի, թե՛ որպես անկանխատեսելի զարգացում: Երբ ամբողջ տարածաշրջանն ապրում է Մերֆիի օրենքով, ոչ մի առիթ չեմ տեսնում, որ Վրաստանը բացառություն լինի:

Եվրոպական խորհրդի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վրաստանում իրավիճակը մտահոգում է ԵՄ-ին: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԵՄ-ն Վրաստանի ներքաղաքական իրավիճակի վրա:

– Մեծ ազդեցություն կարող է ունենալ, քանի որ մենք ԵՄ-ի հետ ասոցացման, ազատ առևտրի ու զարգացման պայմանագիր ունենք: Այդ պայմանագրերը իմաստ ունեն, եթե մենք ուզում ենք լինել ժողովրդավարություն: Իսկ եթե մենք չենք ուզում մտնել ԵՄ, ապա ժողովրդավարությունը ոչ միայն պետք չէ, այլև վնասակար է: Հետևաբար մեր քաղաքական գործիչները և առաջին հերթին իշխանությունները ստիպված են հաշվի առնել այդ հանգամանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում