Վրաստանի հարցերով Եվրախորհրդի նախագահի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը որոշել է մեկ օրով երկարացնել իր այցը Թբիլիսի, որպեսզի փորձի քաղաքական համաձայնության հասնել իշխանությունների և երկրի ընդդիմության միջև:
«Մենք շատ բեղմնավոր աշխատել ենք, և որպեսզի ավելի առաջ շարժվենք, ես որոշեցի նաև վաղը մնալ Թբիլիսիում: Այցս կերկարաձգվի ևս մեկ օրով», – ասել է Դանիելսոնը կիրակի, մամուլի ասուլիսում: Ըստ նրա, գործընթացում ներգրավված բոլոր կողմերն աշխատում են:
«Մենք կշարունակենք աշխատել նաև վաղը: Համաձայնագիրը կախված է կողմերից», – հավելել է նա:
Դանիելսոնը, Եվրոպական խորհրդի նախագահի խնդրանքով, Թբիլիսի է ժամանել մարտի 12-ին`աջակցելու քաղաքական ճգնաժամի կարգավորմանը: