Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 268 նոր դեպք: Տվյալները ստացվել են անցկացրած շուրջ 26,4 հազար թեստերի հիման վրա: Այսպիսով, մեկ օրում հայտնաբերման ցուցանիշը կազմել է 1.02%, վերջին երկու շաբաթում՝ 1.51%, իսկ վերջին շաբաթում՝ 1.46%: Կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը, որ գրանցվել է Վրաստանում համավարակի սկզբից ի վեր, կիրակի առավոտյան ավելացել է՝ հասնելով 274 989-ի:
Կորոնավիրուսից մահացել է ևս 5 պացիենտ: «Կորոնավիրուս» ախտորոշմամբ մահացածների ընդհանուր թիվը Վրաստանում այժմ կազմում է 3 648: