4.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր՝ մարտի 13-ին, Վրաստանի արևմուտքում, բարձր լեռնային Ռաչա շրջանի տարածաշրջանային կենտրոն Օնի քաղաքի մոտակայքում: Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 13: 46-ին, Օնսկիի մունիցիպալիտետի Օնչևի գյուղից 2 կիլոմետր հեռավորության վրա:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։