Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Իրավիճակը պայթյունավտանգ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ ռադիկալ փոքրամասնությունը փողոցում է ու իրեն անպատիժ է զգում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանը։

– Նախագահը առարկություններով վերադարձրեց Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու վարչապետի առաջարկությունը: Վարչապետն էլ իր հիմնավորումներով նորից նախագահին ուղարկեց նույն առաջարկությունը: Սա, ձեր կարծիքով, ավելի խորացնո՞ւմ է ճգնաժամը, թե՞ ոչ: Ի՞նչ նպատակ է հետապնդում նախագահը սրանով:

– Նախագահը մարտի 13-ին ընդդիմադիր և իշխանությունը ներկայացնող գործիչներին իր մոտ է հրավիրել քննարկում կազմակերպելու համար, և շրջանառվեց այն վարկածը, որ պահանջ է ներկայացվել ներկայանալ այդ հավաքին, որպեսզի նախագահը ստորագրի համապատասխան հրամանագիրը: Ես չեմ կարծում, որ այդ վարկածն իրականությանը մոտ լինի, քանի որ դա մանր քայլ կլիներ նախագահի կողմից: Ես ավելի ցավալի մի տարբերակ եմ մտածել. ես մտավախություն ունեմ, որ ԳՇ պետին հանելուն վերաբերող օրենքը նախագահն ուղարկել է ՍԴ որոշակի հաշվարկով, որպեսզի ժամանակ ձգի՝ Օնիկ Գասպարյանին ազատումը հետագայում չեղարկելու կամ այդ որոշումը կասկածի տակ դնելու համար: Եվ հենց այդ որոշումը հնարավորինս երկարաձգելու համար երկարաձգում է նաև Արտակ Դավթյանի նշանակումը: Այսինքն՝ այստեղ պաուզա է վերցնում՝ սպասելով, թե այնտեղ ոնց է ստացվելու:

Այսինքն՝ կարծում եք, որ սա ժամանակ ձգելո՞ւն է միտված:

– Այո՛, և վարչապետի աշխատակազմի կողմից հենց նույն օրը վարչապետի առարկությունը կրկին նախագահին ուղարկելն էլ ցույց է տալիս, որ վարչապետի գրասենյակն էլ չի ուզում այդ ժամանակը ձգվի:

Արդյո՞ք այս իրավիճակը կհանգուցալուծի Գլխավոր շտաբի շուրջ առաջացած խնդիրը: Ի վերջո, ԳՇ-ից դեռ կա՞ իշխանությանն եկող վտանգ, թե՞ ոչ:

– Ինձ թվում է, որ վտանգը ոչ թե Գլխավոր շտաբում է, այլ կառավարությունում է: Վտանգն այս իշխանության մեջ է: Այս իշխանությունը ցուցաբերում է կատարյալ ապաշնորհություն բոլոր հարցերում, որտեղ նրանք փորձում են ինչ-որ գործողություն իրականացնել: Ես չեմ կարծում, որ հետպատերազմյան ճգնաժամը կապված է Գլխավոր շտաբի հետ: Դա կապված է իշխանական թիմի հետ: Իհարկե, Գլխավոր շտաբում շատ գեներալներ կարող են լուրջ մտահոգություններ և հարցեր ունենալ՝ կապված նրա հետ, որ պատերազմում պարտության համար բանակում էլ պետք է լինեն մարդիկ, որոնք պետք է պատասխանատվություն կրեն: Եվ պետք է պատասխանատվություն կրեն վատ կազմակերպվածության, բարդակի համար: Բնական է, որ այդ մարդիկ կփորձեն խուսափել այդ պատասխանատվությունից, բայց այն գործողությունները, որոնց այդ մարդիկ դիմել են, հետևանք են անհետևողական, ապաշնորհ և վախկոտ քաղաքականության, որ այս իշխանությունները իրականացրին վերջին 2,5 տարիների ընթացքում: Առաջնային հարցն այն է, թե ինչ գործ ունեին այնտեղ մարդիկ, որոնք կարող էին այդպիսի քայլի դիմել: Ինչու էին նրանք մինչև հիմա ԳՇ-ում: Էդ հաշվարկն ինչի՞ վրա է եղել, եղել է դատարանների վրա, որ իրենք կկարողանան նախագահի ինստիտուտով և դատարաններով իրենց դեմ կայացված որոշումները չեղարկել: Այդ դեպքում հաջորդ հարցն է ծագում, թե ինչու այս 2,5 տարվա ընթացքում դատարանների հարցը լուծված չի եղել: Ինչու այս պատուհաս դարձած Սահմանադրության խութերը լուծված չեն եղել: Այս ամենի համար, բնականաբար, մեղավոր է գործող իշխանական թիմը:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ իրավիճակը շարունակում է մնալ պայթյունավտանգ, թե՞ կոնսենսուս կլինի արտահերթ ընտրությունների շուրջ:

– Իրավիճակը դեռևս շարունակում է մնալ պայթյունավտանգ, և այնքան ժամանակ է շարունակելու պայթյունավտանգ մնալ, քանի դեռ ունենք այդ ռադիկալ փոքրամասնությունը, որը Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներն է զբաղեցրել: Քանի դեռ այդ ռադիկալ փոքրամասնությունն իրեն անպատիժ է զգում, քանի դեռ դրա առաջնորդներն անպատասխանատու հայտարարություններ են անում, որոնք, որքան ես եմ հասկանում, Քրեական օրենսգրքով հետապնդելի են, դա իշխանության նվաճման, բանակը ոտքի հանելու, մարդկանց փչացնելու հայտարարություններ են, և, ըստ էության, մինչև հիմա դա անհետևանք է մնում, այդքան ժամանակ իրավիճակը շարունակելու է մնալ պայթյունավտանգ: Եվ երկրորդը, շարունակելու է մնալ պայթյունավտանգ, քանի դեռ գլոբալ լուծում չի տրվել հետպատերազմյան ներքաղաքական ճգնաժամին, իսկ այդ գլոբալ լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Արտահերթ խորհրդարանական հարցի, ինչպես մնացած բոլոր հարցերի վերաբերյալ իշխանության մեջ չեմ տեսնում կամք, ինտելեկտ և ծրագիր, թե ինչ պետք է անեն: Մի օր հայտարարում են, որ պետք է արտահերթ ընտրություններ անեն, մի օր հրապարակում գոռում են՝ չանենք, հաջորդ օրն ասում են՝ անենք: Ինչպես բոլոր հարցերում են գործել իշխանությունները մինչև հիմա, այդպես էլ նույն վերաբերմունքն է նաև այս հարցի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում