Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու քայլին պետք է շուտ գնայինք, որ Շուշին չկորցնեինք. Բաղունց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար, Արցախում «Լեզվի մասին» օրենքի փոփոխության հեղինակներից Գագիկ Բաղունցը։

– Պարոն Բաղունց, Արցախի կառավարությունը դրական եզրակացություն է տվել Ձեր համահեղինակած նախագծին, որով ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ կտրվի։ Ձեզ առաջարկություններ էին ներկայացվել նախագծում որոշակի փոփոխություններ անելու, դրանք ընդունվե՞լ են։

– Երկու օր առաջ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում ունեցանք, բոլոր վիճարկելի դրույթները քննարկեցինք, և մեր համահեղինակների ներկայացրած հիմնավորումներով ընդունվեց կառավարության կողմից և առանց որևէ փոփոխության նախագիծը դրվեց շրջանառության մեջ։

– Նշվում էր, որ այս հարցի հետ կապված որոշակի շտապողականություն եք ցուցաբերում։ Համամի՞տ չեք, որ շտապողականություն ցուցաբերեցիք այս հարցի հետ կապված, և ինչո՞վ է դա պայմանավորված։

– Փորձում եմ մեկնաբանություններ չներկայացնել նման կարծիքների վերաբերյալ: Շտապողականություն չկա, պետք է մենք ավելի շուտ այդ քայլերին գնայինք, որպեսզի Շուշին չկորցնեինք, հազարավոր կորուստներ չունենայինք: Սա իրականության պարտադրանքն է, որին պետք է մի քիչ ավելի շուտ գնայինք: Այնպես որ, ոչ մի շտապողականություն տեղի չի ունեցել:

– Այսինքն՝ եթե մենք ավելի սերտ հարաբերություններ հաստատած լինեինք Ռուսաստանի հետ, մեր հավատարմությունն ավելի շատ ցույց տայինք, այս խնդիրների առջև չէի՞նք կանգնելու:

– Եկեք հավատարմության մասին չխոսենք, համագործակցության մասին խոսենք: Մենք տեսնում ենք, որ աշխարհում տեղի ունեցող գործընթացներում հիմնական միտումն այն ուղղությամբ է գնում, որ բավականին հզոր երկրներ փորձում են ստեղծել տարբեր ռազմական, քաղաքական բլոկներ՝ դրանով ապահովելով իրենց ինքնիշխանությունը, անվտանգությունը: Ավելի հստակ ձևակերպված, ավելի կայուն հիմքերի վրա դրված նման քայլ և՛ Հայաստանի կողմից պետք է լիներ, և՛ Արցախի կողմից: Մենք պետք է հստակ հասկանանք, որ մեծ լարվածություն ունեցող մեր տարածաշրջանում մենք պետք է վաղուց՝ տարածքային ամբողջականությունից սկսած, երկրի ընդհանուր անվտանգությամբ ավարտած, ավելի հստակ մեխանիզմներ մշակեինք և թե՛ որպես ռազմական պարտնյոր, թե՛ որպես քաղաքական դաշնակից՝ մեր հարաբերություններն ավելի հստակ հիմքերի վրա դնեինք և այսօրվա ճգնաժամին չհասնեինք:

– Ռուսական խաղաղապահները հիմա որքանո՞վ են կարողանում ապահովել արցախցիների անվտանգությունը:

– Դուք որևէ դեպքի մասին լսե՞լ եք, որ Ղարաբաղում մեկին վտանգի տակ են դրել, կամ մենք կորուստներ ենք ունեցել: Ռուսական խաղաղապահները բավական արդյունավետորեն իրենց առաքելությունը կատարում են:

– Կարծում եք, որ այսպես քայլ առ քայլ, նաև «Լեզվի մասին» օրենքի փոփոխությամբ պետք է ավելի՞ խորացնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ:

– Ես փորձում եմ իրատեսորեն մոտենալ այսօրվա իրավիճակին, մեր ապագա քայլերին: Գուցե մենք ինչ-որ տեղ կարող ենք քննադատել Ռուսաստանի դիրքորոշումը, պատերազմի առաջացման և կանխարգելման պրոցեսները քննադատենք, բայց այսօրվա վիճակում ավելի ռեալ ուժ, որն ապահովում է մեր անվտանգությունը, ես չեմ տեսնում:

– Օրենքի նախագիծը ե՞րբ կընդունվի խորհրդարանի կողմից և կմտնի ուժի մեջ:

– Ամենայն հավանականությամբ մարտի 25-ին ԱԺ հերթական նիստում կներկայացնենք նախագիծը: Կարծում եմ՝ այսօրվա տրամադրությունները հօգուտ օրենքի ընդունման են:

– Արցախի պատգամավորներից մտահոգություններ էին հնչում այդ օրինագծի հետ կապված: Նրանց բոլորի մտահոգությունները փարատվեցի՞ն:

– Որոշ հարցերում մեզ հաջողվեց համոզել նման փոփոխություններ օրենքում մտցնելու հարցում, որոշ հարցերում իրենք մնացին իրենց տեսակետին:

– Մասնավորապես, ո՞ր հարցում հնարավոր չի եղել համաձայնության գալ բոլորի հետ:

– Անհամաձայնության եզրերը այն հարցերի շուրջ են, որոնք իրենք համարում են, որ ռուսերենը պաշտոնական լեզու հռչակելը բավականին ուժեղ քայլ է և կարելի է ավելի մեղմ տարբերակով գնալ, աշխատանքային լեզու դարձնել ռուսերենը: Դա մեր կողմից չի ընդունվում, քանի որ չկա սահմանում աշխատանքային լեզվի վերաբերյալ: Եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կան սահմանումներ, թե որն է պաշտոնական լեզուն, ինչ շրջանակներում է այն օգտագործվում, աշխատանքային լեզվի պարագայում այդ կոնկրետացումը իրավական դաշտում չկա, և մենք կարծում ենք, որ ճիշտ տարբերակը ռուսերենը որպես երկրորդ պաշտոնական լեզու ընդունելն է, որը ոչ մի կերպ չի հավակնում իրավազոր դառնալ պետական լեզվին՝ հայերենին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում