Thursday, 18 04 2024
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև

«Երկար ժամանակ է՝ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել ՀՀ տարածքով»

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է իրանահայ լրագրող և քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը:

https://www.1in.am/assets/uploads/2021/01/00-495.jpg

Հնդկաստանն Իրանում իր դեսպանի շուրթերով հայտարարել է, որ իրանական Չաբահար նավահանգստի միջոցով ստեղծվելիք «ՀյուսիսՀարավ» տրանսպորտային միջանցքում, որը պետք է կապի Եվրասիան և Սկանդինավիան Հնդկական օվկիանոսի հետ, պատրաստվում է ներառել Հայաստանը։ Ինչո՞վ է պայմանավորված այս կտրուկ շրջադարձը։

– Մարտի 2-ին իրանական լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան նշել է, որ Հնդկաստանն ընդգծել է Իրանի Չաբահար նավահանգստի հետ առևտրի ընդլայնմանն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը:

Այս հայտարարությունը կատարվել է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը և Իրանը անուղղակիորեն ջանքեր են գործադրում ՀԳՀԾ-ի ուղղությամբ հարցերը  կարգավորելու, և արդեն նախանշաններ են երևան գալիս, որ ԱՄՆ նոր վարչակազմը որոշ երկրների թույլատրել է, առանց պատժամիջոցների խիստ պայմանները նկատի առնելու, սկսել առևտուրը Իրանի հետ: Նաև Իրաքին և Հարավային Կորեային թույլատրվել է ազատել Իրանի սառեցված ակտիվները այդ երկրների բանկերում:

Արդեն հայտնի է, որ չնայած ԱՄՆ արգելքներին՝ կորոնավիրուսի հնդկական պատվաստանյութի առաջին բեռնվածքն ուղարկվել է Իրան: Ավելի վաղ  Իրան էր հասել Ռուսաստանից և Չինաստանից ուղարկված՝ կորոնավիրուսի պատվաստանյութի չորս բեռնվածք: Սա նշանակում է, որ Հնդկաստանը, Ռուսաստանը և Չինաստանը այլևս չեն հետևում ԱՄՆ կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների պարտադրանքին և փորձում են առևտրային և տնտեսական ու ֆինանսական կապերը շարունակել Իրանի հետ:

Սա արդեն բացառիկ առիթ է թե Իրանի համար և թե ԱՄՆ-ից անկախ աշխատող BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) կոչվող խմբի նորահայտ տնտեսական ուժերի համար՝ ամրացնելու իրենց տնտեսական համագործակցությունը և Պարսից ծոցի տարածաշրջանում ծավալելու առևտրատնտեսական գործառույթներ Արաբական աշխարհի հետ:

Իհարկե, պետք է նշել, որ Նյու Դելին արդեն երկար ժամանակ է՝ զարգացնում է Իրանի Չաբահար ռազմավարական նավահանգիստը, և այդ ուղղությամբ  ծանր տեխնիկա է պատվիրվել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իտալիան, Ֆինլանդիան, Գերմանիան և Չինաստանը:

Միևնույն ժամանակ Հնդկաստանի նավահանգիստների և նավագնացության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի Չաբահար նավահանգստով  առևտուրն ընդլայնելու նպատակով Ջավահառլալ Ներու և Դինդիալ նավահանգիստները ապրանքների տարանցման համար զեղչեր են տալիս բեռնափոխադրող ընկերություններին:

Չնայած ԱՄՆ կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական և ֆինանսական խիստ պատժամիջոցներին՝ Հնդկաստանը միակ երկիրն է, որ Իրանի հետ երկկողմ առևտրային հարաբերություններում ունի առևտրային համաձայնագիր, որը հիմնված է Ռոյփի-Ռիալի փոխանակման վրա:

Նաև արդեն հայտնի է, որ իր ռազմավարական հաշվարկներով երկար ժամանակ է, ինչ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը:

Այս ընդարձակ տնտեսական և տրանսպորտային նախագծի ֆոնին հատկանշական է, որ Իրանում Հնդկաստանի  դեսպան Հադդամ Ջարմենդրան նշել է, որ Հնդկաստանը ծրագրում է միացնել Չաբահարի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Հելսինկիի հետ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը:

Հնդկաստանի դեսպանի այս հայտարարությունը բացառիկ առիթ է Հայաստանի համար տնտեսական շրջափակումից դուրս գալու համար և, հենվելով բարեկամ  երկրներ Հնդկաստանի և Իրանի ծովային առևտրի և ցամաքային տրանսպորտի բացառիկ հնարավորությունների վրա, դուրս գալու Պարսից ծոցի արաբական երկրների շուկաները և մյուս կողմից՝ հնարավորության տալու Իրանին և Հնդկաստանին ներդրում կատարել  Հայաստանի վրայով զարգացնելու տրանսպորտային ճանապարհները դեպի եվրոպական, ԵԱՏՄ անդամ երկրներ և Ռուսաստան:

Հնդկաստանը և Իրանը նույնպես, ելնելով իրենց համատեղ և տարածաշրջանային շահերից, կարող են մասնակից դառնալ Իրանի հարավային Չաբահար նավահանգստից դեպի հյուսիսային ուղղությամբ ձգվող ճանապարհների կառուցման աշխատանքներին, որի հյուսիսարևմտյան հատվածը պետք է անցնի Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա և Ռուսաստան:

Հայաստանի վրա ինչպիսի՞ ազդեցություն կունենա այս փոփոխությունը։

– Նյու Դելին ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստը: Այս կապակցությամբ պայմանագրեր են ստորագրվել և լուրջ աշխատանքներ են տարվում Իրանի հետ, ընդ որում՝ խիստ շահագրգռված է  նաև Թեհրանը բոլոր հարևան երկրների հետ իր հարաբերություններն ընդլայնելու հարցում:

Հատկանշական է, որ 2016թ. Հնդկաստանի, Իրանի և Աֆղանստանի միջև ստորագրվել է եռակողմ համաձայնագիր՝ հյուսիսային և հարավային միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու կապակցությամբ, Հնդկաստանի ներդրումների միջոցով Իրանի Չաբահար նավահանգստի զարգացման նպատակով:

Փետրվարին նույնպես Իրանը հայտարարեց, որ պատրաստվում է անդամակցել ԵԱՏՄ-ին և իր առևտրատնտեսական հարաբերությունները խորացնել Եվրասիական միության երկրների հետ, որում մեծ դերակատարություն ունի Հայաստանը: Ուստի դա կարող է նպաստել Հայաստանին  ստեղծված մթնոլորտում բոլոր ուղղություններով կապերը ամրացնելու Իրանի և Հնդկաստանի հետ: Հատկապես հաշվի առնելով Հնդկաստանի աճող տնտեսությունը և քաղաքական կշիռը Ասիայի և Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում՝ Նյու Դելին հավասարակշռող դերակատարություն կարող է ունենալ Հայաստանի համար իր հարաբերությունները զարգացնելու Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ասիական այլ երկրների հետ, որոնց շահերը համընկնում են Երևանի հետ տարածաշրջանանում աշխարհաքաղաքական և տնտեսական բալանսավորումը պահպանելու ուղղությամբ:

Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը: Հնդկաստանի այս մոտեցումը մեծ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի համար, քանի որ Հնդկաստանը համոզված է, որ Իրանի հարավային Չաբահար նավահանգստի ընդլայնումը դյուրացնում է հնդկական ընկերությունների կողմից ապրանքների արտահանումը Միջին Ասիայի տարածաշրջանի երկրներ, և Իրանի ու Հայաստանի միջանցքի միջոցով հնարավոր է Հնդկաստանում արտադրված էժան ապրանքները հասցնել ԵԱՏՄ անդամ երկրներ և Եվրոպա: Պետք է նկատի առնել նաև հայ-հնդկական վաղեմի բարեկամությունը, որը հիմնված է երկու երկրների համատեղ շահերի վրա՝ Կովկասյան և Միջին Ասիայի տարածաշրջանում: Այս համատեքստում նույնքան կարևորվում են Հայաստան-Իրան հարաբերությունների ամրագրումը և Իրան-Հնդկաստան տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացումը: Համենայնդեպս, Հնդկաստան-Իրան-Հայաստան եռանկյունու բազմաոլորտ համագործակցությունների խորացումն ու ընդլայնումը նպաստում են այս երեք երկրների տնտեսական, առևտրային, տրանսպորտային, մաքսային և աշխարհաքաղաքական շահերի ապահովմանը:

Եվ ի՞նչ խնդիր են լուծում Իրանն ու Հնդկաստանը այս քայլով։

– Չնայած ԱՄՆ-ը փորձում է կանխել Հնդկաստանին Իրանի հետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար, սակայն Նյու Դելին Իրանի Չաբահարի նավահանգստում շարունակում է ընդլայնել համագործակցության ոլորտները: Ավելի վաղ Հնդկաստանը Վաշինգտոնին հայտնել է, որ նրանք իրավունք չունեն խառնվելու Չաբահարի նավահանգստի զարգացման նախագծի հարցերին:

Չինաստանի տնտեսական մրցակիցը համարվող Հնդկաստանը համոզված է, որ Իրանում Չաբահար նավահանգստի զարգացման նախագիծը առիթ է Հնդկաստանի համար Իրանի, Աֆղանստանի, Միջին Ասիայի և տարածաշրջանի մի քանի երկրների հետ, ներառյալ Հայաստանի հետ, ուղղակի կապ հաստատելու համար:

Սա նշանակում է որ Հնդկաստանը փորձում է շրջանցելով իր տարածաշրջանային մյուս թշնամի և ռազմավարական մրցակից  Պակիստանին՝ ուղղակի կապ հաստատել Իրանի և Միջին Ասիայի երկրների հետ: Այստեղ կարծում եմ՝ ԱՄՆ-ն առարկելու առիթ չպետք է ունենա, քանի որ Պակիստանը համարվում է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական և տնտեսական մրցակից Չինաստանի դաշնակից գործընկերը՝ հատկապես, երբ նկատի առնենք Պակիստանի ոչ կառուցողական դերը Աֆղանստանում և վերջերս նաև սողացող ձևով նրա քայլերը Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների ընդլայման ուղղությամբ:

Նման պայմաններում Աֆղանստանի կառավարությունը մտադիր է Չինաստանի նախաձեռնությամբ և ուղղակի օգնությամբ Պակիստանում կառուցված «Գվադար» նավահանգիստը փոխարինել Իրանի Չաբահար նավահանգստով, ինչպես նաև օրակարգում է դրել տարածաշրջանի երկրների, հատկապես հարևանների հետ երկաթուղային տրանսպորտի զարգացումը: Սա նպաստում է Իրանի շահերի ամրապնդմանը տարածաշրջանում և չի հակասում նաև ԱՄՆ շահերին, չնայած ԱՄՆ-ի պնդումներին, որ փորձում է պահպանել Իրանի մեկուսացումը տարածաշրջանում, սակայն երկարատև կտրվածքում Չինաստանի և Պակիստանի սպառնալիքները ավելի լուրջ մարտահրավեր են նետելու Վաշինգտոնի համար Մերձավորարևելյան և Միջին Ասիայի տարածաշրջանների ուղղությամբ:

Հնդկաստանը՝ որպես Չմիավորված երկրների շարժման անդամ և BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) խմբի կարևոր անդամ երկիր, կարող է հուսալի գործընկեր համարվել Իրանի համար՝ ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից այդ երկրի դեմ սահմանված շրջափակումները շրջանցելու և աշխարհի և տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրական կապերը պահպանելու նպատակով: Կրկնում եմ՝ այստեղ նաև Հայաստանի դերակատարությունը կարող է մեծ լինել թե Իրանի և թե Հնդկաստանի համար՝ որպես ցամաքային տրանսպորտային երթուղի դեպի Ռուսաստան և Եվրոպա, ինչպես նաև ԵԱՏՄ-ի գործադիր մարմնի անդամ երկիր, Իրանի և Հնդկաստանի դիրքը Եվրասիական միությունում ամրացնելու հեռանկարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում