Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Վերսկսում ենք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի աշխատանքը երկու ուղղությամբ. դրանք բրենդային կարող են լինել. ռեկտոր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը։

– Պարոն Թոքմաջյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին ընդունել է ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանին։ Հանդիպմանը քննարկվել են Արցախի կրթության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև արցախյան բուհերի հավատարմագրմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր։ Ի՞նչ փուլում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ճակատագիրը։

– Մենք հավատարմագրման առաջին փուլն անցել ենք, մեզ պետք է տան, հավանաբար կտան ժամանակավոր հավատարմագրում, քանի որ հավատարմագրման գործընթացի ժամանակ դեռևս բակալավրիատի շրջանավարտներ չունեինք։ Մենք հսկայական կորուստներ ենք ունեցել, մեր համալսարանից զոհվել է 47 ուսանող ռազմաճակատում։ Հազար հոգանոց բուհի համար 47-ը հսկայական թիվ է, ընդ որում՝ զոհվածներից շատերը մեր լավագույն ուսանողներից էին։ Հիմա նպատակ ունենք վերսկսելու բուհի վերականգնման աշխատանքները երկու մասնագիտական ուղղություններով՝ ինժեներական և գյուղատնտեսական։ Սա շատ հավակնոտ ցանկություն է, որովհետև այս մասնագիտությունները և՛ մոդայիկ չեն, և՛ շատ բարդ է իրականացնել կրթական ծրագրերը։ Այն մասնագիտությունները, որ միայն թուղթ ու գրչի հետ են կապված, շատ հեշտ է պատրաստել, բայց այս դեպքում պետք են բազմաթիվ լաբորատորիաներ։

– Եվ ո՞ր մասնագիտություններն եք առանձնացրել։

– Այս տարի կառավարությունը հաստատել է հինգ մասնագիտություն՝ երկուսը շինարարական բլոկում՝ ճարտարապետություն և քաղաքացիական ու արդյունաբերական շինարարություն, կապ, դրանք անօդաչուներն են, ռադիոտեղորոշիչներն են, և ագրոնոմիա ու անասնաբուժություն։ Հիմա իրապես փոխվել են բոլոր այս մասնագիտությունների նկատմամբ պահանջները։ Եթե մինչև պատերազմը անասնապահությունը ենթադրում էր այլ պայմաններ, կային տարածքներ, հիմա պետք է ավելի շատ մսուրային պահպանման ուղղությամբ գնալ, որն ունի իր առանձնահատկությունները։ Հիմա տարածքների կորստի հետ անհրաժեշտություն է առաջացել՝ ավելի փոքր տարածքներից ավելի շատ բերք ստանալ, որը հենց մեր գործն է, և մենք այս ուղղությամբ արդեն երկրորդ տարին է՝ լուրջ աշխատանքներն ենք իրականացնում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտի հետ, և այդ հետազոտությունների արդյունքում օրերս կհրապարակվի մենագրություն մեր և Լոմոնոսովի համալսարանի գիտաշխատողների հետ համատեղ, որը վերաբերում է նոր պոլիմերահանքային նյութի ստեղծմանը, մեկ նյութ կա, որը ստեղծվել է ակադեմիկոս Սամվել Գրիգորյանի մշակումների կիրառմամբ։ Հիմա նրա աշակերտների՝ պրոֆեսոր Արևշատ Վարդանյանի և ՄՊՀ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Շահնազարյանի ղեկավարությամբ փորձարկել ենք և ստեղծել դրա տարատեսակը, որը խառնելով հողին՝ ֆիլտրացիայի փոքրացման պայմաններում բույսերի բերքատվությունը հնարավոր է լինում բարձրացնել գրեթե երկու անգամ։ Փորձերն ընթանում են։ Նախորդ տարի հեռավար համակարգով միջազգային սիմպոզիում տեղի ունեցավ, մեծ հեռանկար ունեցող աշխատանքներ են, և մենք նախատեսում ենք Արցախում և Հայաստանում ապագայում հիմնել գործարաններ, որտեղ մենք կունենանք այդ նյութի կոնկրետ արտադրություն: Մենք հիմա տեխնոլոգիաներ ենք փորձարկում, թե ինչպես է այն ազդում բույսի հատկանիշների վրա, և արդյունքները շատ գոհացուցիչ են: Մենք ավելի փոքր տարածքներից ավելի շատ բերք ստանալու հնարավորություն կունենանք։ Նախորդ տարի Շուշիում փորձարկեցինք, եթե մեկ հեկտարի հաշվով անջրդի պայմաններում ստացվում էր 4,2 տոննա ցորեն, ապա այդ պոլիմերի օգտագործմամբ ստացանք 8,2 տոննա։ Սա մեր համալսարանի բրենդներից է, և մեր ապագա հետազոտական աշխատանքներից մեկը պետք է ուղղել այս ուղղությամբ։

Երկրորդ հետազոտական ուղղությունը սննդի արդյունաբերության մասնագիտության շրջանակներում է: Մենք ունեինք բնական տեխնոլոգիաների լաբորատորիա, ցավոք սրտի, դա զրոյից պետք է ստեղծենք, այն ղեկավարում էր Գագիկ Ներսիսյանը։ Մենք 40-ից ավելի դեղերի, բալասանների պատենտներ ենք ստացել, որոնցից չորսն արդեն ԵՄ անվտանգության սերտիֆիկատ ունեն, որոնց փորձարկումներն անցել են Եվրոպայում և կարող են օգտագործվել մարդկանց համար: Մենք ունենք շատ հետաքրքիր բալասաններ, այդ թվում՝ կանանց համար կրեմներ, ատամի մածուկներ, որոնց մեջ ոչ մի քիմիա չկա, միայն բնական պրեպարատներից են: Օրինակ՝ կրեմների մեջ օգտագործվում է մասուրի և նռան յուղը: Դրանցից շատերը օնկոպրոտեկտորներ են, այսինքն՝ հակաքաղցկեղային լուրջ ազդեցություններ ունեն:

Բացի դրանից, մենք ունենք համապատասխան բալասաններ, որոնք խիստ կարևոր են, պատերազմի ժամանակ կարող են օգտագործվել որպես ցավազրկող, հակաբորբոքային, նաև գանգրենաների բուժման համար։ Ես ամենաշատը մեր լաբորատորիան եմ ափսոսում։ Հիմա ուզում եմ, որ ապագա տարիներին շատ չընդարձակվենք և այս երկու ուղղությամբ հետազոտությունները շարունակենք: Համալսարանը չի կարող առանց հետազոտության լինել: Համալսարանը չի կարող դպրոցի պես դաս տալ, պետք է լինի ուղղություն, և այս երկու ուղղությունները մեզ համար բրենդային կարող են լինել: Նաև ասեմ, որ բավական լուրջ մասնագետներ են գալիս կապի ոլորտից, մասնավորապես, հրավիրում ենք պրոֆեսորներ արտերկրից: Մենք Երևանում ներկայացուցչություն ունենք, մեր ուսանողները դասերի ու լաբորատոր փորձերի մի մասը իրականացնում են Երևանում, որովհետև հնարավոր չէ միանգամից Արցախում ստեղծել բոլոր հնարավոր լաբորատորիաները: Հիմա ստիպված ենք այդ ամենը նորից ստեղծել, թե ինչքան հնարավորություն կունենանք դա անելու, և բարոյահոգեբանական տեսակետից որքանով մեր կոլեկտիվը պատրաստ կլինի այս ջարդված վիճակից դուրս գալու և առաջ գնալու, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում պետք է քայլել առաջ:

– Ամեն դեպքում ձեր գործունեությունը Ստեփանակերտո՞ւմ եք պատկերացնում:

– Միայն Արցախում: Կրթությունը պետք է կազմակերպվի այստեղ, որ երեխաները չմտածեն Հայաստան տեղափոխվելու և կրթությունն այնտեղ շարունակելու մասին:

– Արցախի իշխանությունն աջակցո՞ւմ է ձեզ:

– Հիմնականում, այո՛: Իհարկե, կան նաև մարդիկ, որ ասում են՝ սա մեր գործը չի, պետք է ուղարկենք, որ դրսում պատրաստվեն մեր երիտասարդները, բայց դուրս գնացողը էլ հետ չի գալու: Գնում են Երևան, Երևանից՝ Մոսկվա, Մոսկվայից՝ Լոս Անջելես: Այդ դեպքում կգա ժամանակը, երբ մենք լուրջ դեֆիցիտ կունենանք ինժեներական և գյուղատնտեսական մասնագիտությունների գծով: Մենք, իհարկե, շատ խնդիրներ ունենք և՛ Արցախում, և՛ Հայաստանում: Դա առաջին հերթին դիմորդների պատրաստվածության աստիճանն է բնագիտական առարկաների գծով: Ինժեներական մասնագիտությունների համար դա մաթեմատիկան, ֆիզիկան և գծագրությունն են: Ես կգումարեի նաև նկարչությունը, որը խիստ անհրաժեշտ է: Վերջին երկու առարկաները շատ վատ են դրված դպրոցում, իսկ գյուղատնտեսության համար դա քիմիան է, կենսաբանությունը, ինչ-որ առումով նաև նորից ֆիզիկան է: Մենք առաջարկում ենք անել պիլոտային ծրագրեր, բակալավրիատի 4 տարվա առաջին տարին հիմնականում հատկացնենք իմ նշած առարկաների յուրացմանը: Որովհետև հիմնականում տաղանդավոր երեխեք են, և իրենք մեղավոր չեն, որ չգիտեն այն, ինչը պետք է իմանան: 1990-ականներին ընդհանրապես բնագիտական առարկաները վայրէջք են ունեցել: Ընդհանրապես մեր կրթական համակարգի վրա շատ վատ ազդեցություն է ունեցել թեստային համակարգերի կիրառումը: Դրանք ավելի շատ անգիր անելու, հիշելու վրա էր հիմնված, քան մտածելու:

– Իսկ ե՞րբ եք ծրագրում այդ ամենը կյանքի կոչել:

– Հիմա: Մի քանի օրից կլինեմ արդեն Արցախում, կհանդիպեմ նախագահի հետ, որը հանդիսանում է նաև մեր հոգաբարձուների խորհրդի նախագահը, և առկա խնդիրները կդնենք քննարկման սեղանին: Սա հիմնական ուղղություններից մեկն է, որ ուզում եմ անել: Հնարավորինս արագ անհրաժեշտ է լուծել նաև համալսարանի նոր շենքի հարցը: Ինչ շենք կտան, որտեղ կտան, այս հարցերը դեռ անհայտ են: Լիահույս եմ, որ այս խնդիրը շուտափույթ լուծում կստան: Բայց եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ կրթական համակարգ և նորմալ մասնագետներ, պետք է հասկանանք, որ գնալու ենք ծանր, ժամանակատար, միջոցներ պահանջող ճանապարհով, և սա այլընտրանք չունի: Մենք պետք է կարողանանք հաղթահարել այս ճանապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում