Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հաստատել է կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի օգտագործումը: Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի գերատեսչության կայքում:
«Պատվաստանյութն արդեն գրանցվել է ավելի քան 50 երկրներում, և ապացուցվել է, որ այն շատ արդյունավետ է COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ», – ասել են Առողջապահության նախարարությունում:
Նշվում է, որ դեղը հանրապետություն կմատակարարվի առաջիկայում: