Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թուրքիայի ամեն ասած չպետք է գլխիկոր ընդունենք, բայց մեր շահը թելադրում է ոչ կոնֆլիկտային հարաբերություններ հարևանների հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

– Պարոն Քեռյան, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղըզստան կատարած այցի ժամանակ խոսել է տարածաշրջանային և արցախյան թեմաների մասին։ Չավուշօղլուն, մասնավորապես, նշել է, որ Թուրքիան պատրաստ է խոսել բոլոր այն երկրների հետ, որոնք կիսում են Կովկասում մշտական խաղաղություն և կայունություն ունենալու գաղափարը, այդ թվում նաև Հայաստանի հետ։ Կարծում եք՝ հետպատերազմյան այս փուլում կա՞ հնարավորություն Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գնալու։

– Դա հնարավոր է և անհրաժեշտ։ Թուրքիայի շահը միանշանակ թելադրում է նրա ազդեցության հաստատում Հարավային Կովկասում կամ թրքախոս երկրներում, բայց եթե մենք այս ամենից վերանանք, պետք է հարցը դիտարկենք Հայաստան պետության շահերով։ Ո՞ր շահերով՝ կոմունիկացիոն խնդիրներ, զարգացման խնդիրներ ու անվտանգային խնդիրներ։ Եթե մենք այս երեք բլոկը միասնական ենք նայում, ապա մենք մեր հարևանների հետ պետք է ունենանք ոչ կոնֆլիկտային հարաբերություններ։ Անկախ այն բանից, թե այդ  հարևաններն ինչպիսին են։

Մենք ավանդաբար գովերգում ենք  ու  կողմ ենք, որ Հայաստան-Իրան հարաբերությունները լինեն բարձր մակարդակի։ Ամեն մի խաթարում մեզ համար ազգային ողբերգություն է դառնում։ Բայց նույնիսկ այն դեպքում, երբ Իրանը շնորհավորեց Ադրբեջանին պատերազմի ընթացքում տարած  հաղթանակի կապակցությամբ, մենք չենք խոսում հայ-իրանական հարաբերությունների վատացման մասին։ Ճիշտ է՝ Իրանը չի մասնակցել մեր դեմ ագրեսիային, բայց  իր ասածը հետևյալն է. «վերականգնեք սահմանները, Ղարաբաղը  ողջ գրաված տարածքնրով տվեք ու հանգիստ նստեք ձեր տեղը»։ Երբ Ադրբեջանը հաղթանակ տարավ, Իրանը  շնորհավորեց։ Դրանից ելնելով որևէ քաղաքական գործիչ կամ փորձագետ խոսե՞լ է այն մասին, որ Իրանի նկատմամբ պետք է քաղաքականության կոշտացում ցուցաբերենք կամ որոշակի հայտարարություններ անենք։ Մենք չենք հանդիպել նման հայտարարության, ու դա ճիշտ է, որովհետև մենք ելնում ենք ներկա իրողությունից, որ Հայաստանի համար հայ-իրանական հարաբերությունների պահպանությունը ներկա մակարդակով մեզ համար էական է։ Պետք է փոխենք վերաբերմունքը նաև մյուս հարևանների նկատմամբ։ Եթե մենք այս տարածաշրջանում ուզում ենք մնալ ու գոյատևել, պատերազմից խուսափել՝ նշանակում է, որ մենք պետք է ունենանք համակեցության կանոններ։ Իհարկե, սա չի նշանակում, որ Թուրքիայից եկող ցանկացած առաջարկ մենք պետք է գլխիկոր ընդունենք ու չքննարկենք, բայց միևնույն ժամանակ մենք պետք է ցույց տանք, որ անկախ այն բանից, որ մենք Ռուսաստանի  ռազմաքաղաքական դաշնակիցն ենք, մենք պետք  է մեր հարաբերություններն արմատապես վերափոխենք։ Այսինքն՝ այն, ինչ չի արել մեր դիվանագիտությունը 30 տարվա ընթացքում։ Ես որպես փորձագետ, պատմաբան ու քաղաքագետ՝ այս առումով հայ դիվանագիտության ձեռքբերումը գնահատում եմ զրո։ Հենց սա հանգեցրեց  2020 թվականի պատերազմում մեր մեկուսացվածությանը ու հանդիսացավ պարտության պատճառներից մեկը։

– Նախկինում Անկարան նախապայման էր առաջարկում՝ Ադրբեջանին գոնե մեկ տարածք վերադարձնել։ Այսօր Ադրբեջանին  են հանձնվել բոլոր 7 տարածքները և  նաև Շուշին ու Հադրութը։ Թվում է՝ այլևս պատճառ չկա Հայաստանին մեկուսացման մեջ պահելու, բայց հնարավո՞ր է ի հայտ գա նոր նախապայման՝ Հայաստանի կողմից Ցեղասպանության հարցից հրաժարվելը։

– Դա արդեն այլ՝ բավականին մեծ խնդիր է։ Այստեղ հարցը պետք է  դիտարկել ոչ թե Ցեղասպանությունից հրաժարվելու կոնտեքստում, այլ մեր հարևանների հետ հարաբերությունների բարելավման կոնտեքստում, հայ-թուրքական հարաբերությունների բարելավում՝ առանց  պահանջատիրությունից հրաժարվելու։ Կան տարբեր հարցեր, պարզապես մարդիկ իրենց ուղեղը չեն աշխատեցնում։ Ցեղասպանության  ճանաչման պահանջը կարող  է մնալ, բայց այն կարող  է հանվել միջպետական հարաբերությունների  վնասակար լինելու հարթությունից։ Պետք է մտածել, զրուցել, ունենալ միջպետական շփումներ։ Թե չէ հռետորական հայտարարություններ անել ու դրանից հետո ոչինչ չձեռնարկելը սխալ է։ Մենք այս ամենի հետևանքը տեսանք պատերազմի ժամանակ։

– Դուք կարծում եք՝ մեր հասարակությունը պատրա՞ստ է գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման։

– Հասարակությանը պետք է բացատրել, աշխատանք տանել։ Հասարակության մեջ կան տարբեր կարծիքներ։ Կան և՛ ծայրահեղ ազգայնականներ, և՛ ծայրահեղ լիբերալներ, կան խնդրից հասկացողներ ու չհասկացողներ։ Իրավիճակ է փոխվել, ու պետք է աշխատել հասարակության հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում