Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քաղաքական ուժերի այս կռվում պարտվողը հասարակությունն է լինելու․ Աշոտ Բլեյան

Շատերի կարծիքով՝ այսօր հայաստանյան ներքաղաքական կյանքում վախի մթնոլորտ է տիրում. նախկինները վախենում են ներկաներից, ներկաները՝ նախկինների վերադարձից, հասարակությունը վախենում է շատերից, ինչպես նաև պատերազմի վերսկսվելուց: Ի՞նչ կհնձենք այս վախի մթնոլորտում, և ո՞ւմ է ձեռնտու այս վախերը ցանելը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանն ընդգծեց, որ հասարակությանը ձեռնտու չէ դա, ոչինչ չի շահելու դրանից. «Ամեն օր ինչ-որ բան կորցնում ենք. ոչնչից մի՛ վախեցեք, վախեցե՛ք վախից: Երկար տևեց կենտրոնացումը մեկ-երկու հարթակի, մեկ-երկու իրադարձության վրա, և դա ուժեղացնում է լարվածությունը: Հասարակությունն արդեն պետք է սկսի բնական լիարժեք կյանքով ապրել, ոչ թե կանգնի գետի ափին և սպասի, թե երբ է գետի մյուս ափն անցնելու: Մեր հանրային լայն կյանքը պետք է բնական հուն մտնի, հաղթահարումը դրանով է լինելու, ոչ թե սպասումով»:

Բլեյանի խոսքով՝ գոյություն ունեցող քաղաքական ուժերը չպետք է զատվեն սևի ու սպիտակի, պետք է իրար ներեն ու միավորվեն: «Հայաստանում հաստատված նոր իրողությունները պետք է պարտադրեն հաղաթահարել անջրպետները, միմյանցից բաժանող ճաղերը հանել»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող միայնակ հաղթահարել մարտահրավերները, Բլեյանն ընդգծեց. «Մենակ հնարավոր չէ հաղթահարել, ուղղակի պետք է իշխանությունը՝ «Իմ քայլը» հենց այդ ուղղությամբ աշխատեր: Անհաշտությունը, խռովկանությունը, օտարումը ճանապարհ չեն: Քաղաքական ուժերի այս կռվում գլխավոր պարտվողը հասարակությունն է լինելու, և հանրային կյանքն է խաթարվելու: Ես կոչ եմ անում միավորվել և իմ գործունեությամբ փորձում եմ այդ ճանապարհը հարթել, և այդ ճանապարհը համարում եմ միակ կենսունակ ճանապարհը: Թեև այդ ճանապարհով ընթացքը կարող է դանդաղ լինել, բայց պետք է պայմանավորվածությունների շրջանակում գործել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում