Thursday, 25 04 2024
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը

Այսօրվա հանդիպումը հուզիչ է ինձ համար. Քերոբյանը ներկայացրել է Նորամուծության եւ ձեռներեցության կենտրոնի տնօրենին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մարտի 11-ին այցելել են Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն (ՆՁԱԿ)՝ աշխատակիցներին ներկայացնելու նորանշանակ տնօրեն Հայկ Մարգարյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ողջունելով կենտրոնի աշխատակիցներին եւ հյուրերին, Վահան Քերոբյանը նշել է, որ կարեւորում է այս կառույցի առաքելությունը, այն է՝ գիտության առեւտրայնացումը եւ տեխնոլոգիական տրանսֆերը։ Նա հավելել է, որ նախարարությունը փորձելու է նոր եռանդ եւ էներգիա հաղորդել կառույցին, քանի որ Հայաստանի ապագան տեսնում է տեխնոլոգիական զարգացման եւ գիտատար, գիտահեն տնտեսության կառուցման մեջ։

Հայկ Մարգարյանն ընտանիքի հետ Հայաստան է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրով, որի շրջանակում 6 ամիս աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում։ Նկատելով Հայկի կարողությունները, Վահան Քերոբյանը նրան առաջարկել է Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը։

«Այսօրվա հանդիպումը շատ հուզիչ է ինձ համար, որովհետեւ ես միշտ ընդգծել եմ, որ մեր արտերկրյա հայրենակիցները օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին, որպեսզի թե՛ մարդկային կապիտալի, թե՛ գիտելիքի, թե՛ փորձի, թե՛ տեսահորիզոնի առումով հարստացնեն այն, ինչը մենք այսօր ունենք։ Այս առումով «իԳործ» ծրագիրը, որը ձեռնարկել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, շատ կարեւոր է, եւ այն մարդիկ, ովքեր եկել են Հայաստան, պետք է ստանան մեր աջակցությունը, որպեսզի կարողանան ինտեգրվել մեր հասարակության մեջ եւ իրենց մեծ օգուտը բերել մեր ազգին», – ասել է Վահան Քերոբյանը:

Էկոնոմիկայի նախարարը նաեւ շնորհակալություն է հայտնել ՆՁԱԿ-ի նախկին տնօրեն Սերգեյ Մադաթյանին կատարված աշխատանքի համար: Ի պատասխան, Սերգեյ Մադաթյանը պատրաստակամություն է հայտնել ամենայնս աջակցել նորանշանակ տնօրենին` փոխանցելով իր փորձը։

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը գոհունակությամբ տեղեկացրել է, որ «իԳործ» ծրագրով Հայաստան եկած մեր հայրենակիցներն արդեն մշտական աշխատանքի առաջարկ են ստացել՝ որպես դրա ամենալավ օրինակներից մեկը նշելով Հայկ Մարգարյանին։ Հաջողություն մաղթելով կենտրոնի աշխատակիցներին եւ նորանշանակ տնօրենին` Զարեհ Սինանյանն ասել է, որ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը միշտ պատրաստ է աջակցել։

Հայկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ նշել, որ նպատակներին հասնելու համար շատ աշխատանք կա իրագործելու եւ գործընկերների հետ միասին պատրաստ է ծառայել Հայաստանին։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրով Էկոնոմիկայի նախարարությունում ներկայումս աշխատում է 8 սփյուռքահայ մասնագետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում