Friday, 19 04 2024
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ

Ամուլսարը հանք չի դառնա․ սարի լանջերին պատերազմում զոհված ջերմուկցիներ են թաղված

Մամուլն արդեն լուրեր է շրջանառում, որ Ամուլսարի շահագործման հարցով վերջնական որոշումն արդեն կայացվել է, և առաջիկայում հանքի շահագործման թույլտվությունը վերջնականապես կհաստատվի: Ավելին, ըստ թերթերից մեկի տեղեկությունների, նույնիսկ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներին այս ժամանակահատվածում «Գեոպրոմայնինգ» ընկերությունը բանավոր խոստանում է, որ առաջիկայում Ամուլսարը շահագործվելու է, և ազատվածները կարող են այնտեղ տեղավորվել աշխատանքի:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկել Փաշինյանը 1in.am-ին տված իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր նաև Ամուլսարի հանքի շահագործման հարցին և ասել էր, որ հավանականությունը մեծ է, որ հանքը կշահագործվի։

Ջերմուկցի, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ամուլսարի տարածքում որևէ աշխուժություն չի նկատվում, որևէ շարժ չկա։ Թերևս այն պատճառով, որ տարածքում մոտ երկու մետրի հասնող ձյան շերտ կա։ Հաշվի առնելով եղանակային պայմանները, ինչպես նաև պատերազմական վիճակը, ջերմուկցիները ներկայումս մշտական հսկողություն չեն սահմանում Ամուլսարի պոստերում, բայց ցանկացած շարժի մասին իրենք արագ տեղեկանում են և, անհրաժեշտության դեպքում, քայլեր ձեռնարկում։ «Երբ պատերազմը սկսվեց, մենք նպատակահարմար չգտանք ճանապարհները փակ պահել։ Բացի դրանից էլ, մեզանից շատ շատերը կամավոր մեկնեցին պատերազմ ու, ցավոք, կեսը չվերադարձան։ Պատերազմի առաջին օրերից Ամուլսարի մուտքերը բաց են, թռուցիկ ձևով է իրականացվում հերթապահությունը, բայց, քանի որ ջերմուկ քաղաքում գրեթե բոլորը դեմ են հանքարդյունաբերության իրականացմանը, ապա ցանկացած անցնող-դարձող բնակիչ ուշադրություն է դարձնում, տեսնում՝ ներսում ինչ-որ աշխուժություն կա՞, թե՞ ոչ։ Այսինքն՝ վիճակը կոնտրոլի տակ է, ու առայժմ ամեն ինչ հանգիստ է»,- ասաց Բունիաթյանը՝ հավելելով. «Վստահ կարող եմ ասել, որ եթե կառավարությունը վերջնական որոշում է կայացրել, ապա ժողովուրդը վաղուց է իր վերջնական որոշումը կայացրել, դեռ 2018 թվականին, երբ փակվեցին Ամուլսարի մուտքերը։ Կարծում եմ, որ առիթի դեպքում մարդիկ մեկ անգամ նորից դուրս կգան իրենց վերջնական որոշումը վերահաստատելու համար»։

Շիրակ Բունիաթյանը նաև ասաց, որ կառավարության ցանկացած որոշման դեպքում Ջերմուկի բնակչությունը շատ արագ կարձագանքի ու քայլեր կձեռնարկի։ «Ես բացառում եմ, որ եթե կառավարությունը որոշում կայացնի Ամուլսարը շահագործել, դա հանգիստ տեղի ունենա։ Ես դա բացառում եմ։ Բացի դրանից՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված ջերմուկցի տղաները թաղված են Ամուլսարի լանջին, ու, բացի բոլոր բնապահպանական ու այլ խնդիրներից, Ամուլսարը այլևս փոխել է իր նշանակությունը ջերմուկցու համար, որովհետև այնտեղ արդեն հերոսներ են թաղված»,- ասաց Բունիաթյանը։

Մեր դիտարկմանը՝ եթե ամեն դեպքում կառավարությունը գնա ուժի կիրառման ճանապարհով, ինչպիսի՞ն կլինի արձագանքը, Բունիաթյանը պատասխանեց. «Մենք հետքայլի տեղ չունենք։ Եթե մտել ենք այս պայքարի մեջ, բոլոր ռիսկերը գնահատել ենք ու հետդարձի ճանապարհ չունենք։ Սա մեր օջախի, մեր ծննդավայրի խնդիրն է ու մեր որոշումն անբեկանելի է»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում