Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մարդիկ ուզում են տեսնել այն տեսլականը, թե ինչպես կարող է Հայաստանն ապրել ու զարգանալ առանց Ռուսաստանի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Կա տեսակետ, որ Հայաստանում երրորդ ուժը չի կարողանում կայանալ, որովհետև խանգարող հանգամանքներ են ի հայտ գալիս պարբերաբար: Այսօր որևէ քաղաքական ուժ կարողանալո՞ւ է առաջարկել եղած քաղաքական բովանդակությունից ավելին:

– Իհարկե, կան այդպիսի ուժեր, և շատ պայմանական է այդ «երրորդ ուժ» որակումը, որովհետև ովքե՞ր են առաջին և երկրորդ ուժերը, որ հիմա էլ խոսենք երրորդ ուժի մասին: Որքանո՞վ է օգտագործելի «ուժ» բառը իշխող կուսակցության վերաբերյալ կամ ռևանշիստական հակաժողովրդավարական կուսակցությունների, Հայաստանի ոչնչացման շարժման անդամների վերաբերյալ: Այլ բան է, որ պայմանական առումով կարելի է դա օգտագործել: Ես համարում եմ, որ այսօր կա կուսակցությունների մեծ խումբ, որոնք համարում են, որ Հայաստանը պետք է պահպանի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, հրաժարվի Արցախի հիմնահարցից և Թուրքիայի հետ հաստատի հարաբերություններ առանց նախապայմանների և ըստ էության հրաժարվի Ցեղասպանության ճանաչման պահանջից, և կան կուսակցություններ, քաղաքական խմբեր, որոնք դրա հետ համաձայն չեն: Եթե մենք ասում ենք այլընտրանք կամ, ինչդպես դուք ասացիք, երրորդ ուժ, հավանաբար խոսքը այն քաղաքական նախաձեռնությունների, ակումբների մասին է, որոնք համաձայն չեն այդ տեսլականի հետ, որոնք այդքան հիմար չեն, որ իրենք իրենց խաբեն ու համարեն, որ այս իրավիճակը չի նշանակում ազգային շահերից և ազգի համար կարևոր հարցերից հրաժարում, այլ կարելի է համատեղել «և-և» ձևաչափով: Ըստ էության, այդ մարդիկ Հայաստանում այդքան շատ չեն, բայց ի վիճակի են տեսլական ներկայացնելու, թե ինչպես կարող է Հայաստանն այլ կերպ զարգանալ առանց Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, այլ կերպ իր անվտանգությունն ապահովել, իր ինքնիշխանությունն ամրապնդել առանց ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցության: Այդպիսի տեսլական, այդպիսի հնարավորություն կա, և դա հանրությանը ներկայացվում է պարբերաբար:

Բայց այդ ուժերը ճեղքում, բեկում կարո՞ղ են մտցնել ստեղծված իրավիճակում:

– Կարծում եմ՝ այո, որովհետև ՌԴ-ի հետ համագործակցությունից դժգոհությունը մեծ է: Մեր հանրությունը ավելին էր սպասում այդ դաշնակցային հարաբերություններից: Գուցե մարդիկ Ռուսաստանում համարում են, որ սպառիչ էր իրենց հայտարարությունը, որ ռուս-հայկական ռազմական հարաբերությունները Արցախի վրա չէին տարածվում, բայց հայ ժողովրդի համար այդպես չի: Հայաստանում մարդիկ դժգոհ են նրանից, որ Հայաստանը անկախությունից ի վեր Ռուսաստանի համար եղել է հավատարիմ դաշնակից, իսկ ՌԴ-ն մեզ համար օրհասական պահին չի դրսևորել այն դիրքորոշումը, որը պետք է լիներ հօգուտ մեր ժողովրդի: Այդ առումով մարդկանց մեջ կա դժգոհություն, կա վերաբերմունքի փոփոխություն, որը սոցիալական պահանջարկ է ստեղծում այն տեսլականի, թե ինչպես կարող է Հայաստանն ապրել ու զարգանալ առանց Ռուսաստանի: Մարդիկ ուզում են տեսնել այդ տեսլականը, ուզում են հասկանալ, թե դա ինչպես է հնարավոր: Հիմա այդ միտումը զգացվում է: Հայաստանն ունի մեծ Սփյուռք, ես նկատի ունեմ հենց ՀՀ-ից վերջին 30 տարում արտագաղթած մարդկանց, և ունի աշխարհի հետ բավականին զարգացած սոցիալական կապեր: Հայաստանում մարդիկ շատ լավ հասկանում են՝ ինչ է Եվրոպա, ինչ է Ռուսաստան, ինչ է Չինաստան: Այսինքն՝ աշխարհաքաղաքական բևեռների տարբերությունները հասկանում են, ՀՀ-ում մարդկանց պետք  չի բացատրել, թե ինչ է Եվրոպան: Ես կարծում եմ, որ մոտակա ընտրությունները հենց հնարավորություն են լինելու ժողովրդի համար իր ընտրությունը կատարելու ոչ միայն այս կամ այն քաղաքական ուժի իմաստով, այլ նաև քաղաքական զարգացման վեկտորի իմաստով: Իմ տպավորությունն այն է, որ ժողովուրդը կմերժի բոլոր այն կուսակցություններին, որոնք հանդես են գալու Ռուսաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու կարգախոսով և ըստ էության Ցեղասպանությունից և Արցախի հիմնահարցից հրաժարվելու օրակարգով: Այդ օրակարգը մարդիկ չեն ընդունում, իսկ խաբեությունն այլևս չի անցնի:

Այդ ընտրությունները կարծում եք՝ մինչև աշուն տեղի կունենա՞ն:

– Իմ տեղեկություններով՝ Հայաստանը Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ներկայացրել է Վենետիկի հանձնաժողով, և մարտին այդ հանձնաժողովն իր գնահատականն է տալու դրա վերաբերյալ, իսկ ապրիլին արդեն ԱԺ-ն հնարավորություն կունենա քվեարկել այդ օրենսգրքի փոփոխությունների նախագծին: Դրանից հետո որոշակի ժամանակ, առնվազն 6 ամիս հետո պետք է ակնկալել, որ պետք է լինեն ընտրություններ արդեն նոր Ընտրական օրենսգրքով: Կամ ընտրությունները կարող են լինել մինչև այդ գոյություն ունեցող ընտրական համակարգով, որը ես ավելի քիչ հավանական եմ համարում այսօրվա իրավիճակում, որովհետև գործող Ընտրական օրենսգիրքը բացի հակաժողովրդավարական, կոռուպցիոն, ինքնիշխանությունը վաճառքի դնող կուսակցություններից՝ ոչ մեկը չի ողջունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում