Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչը՝ շվեդ դիվանագետ Քրիստիան Դանիելսոնը, Վրաստան կժամանի վաղը՝ մարտի 12-ին: Նա իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության քաղաքական երկխոսության միջնորդ է հանդես գալու:
Վրաստանում ԵՄ ներկայացուցչության հաղորդմամբ, Դանիելսոնը հանդիպելու է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նա Թբիլիսիից կմեկնի մարտի 14-ին: