2020 թվականին Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումները նախորդ տարվա համեմատությամբ կիսով չափ նվազել են: Նախնական տվյալները հրապարակվել են Ազգային վիճակագրական ծառայության (Գրուզստատ) կողմից:
Ըստ «Նովոստի-Գրուզիա»-ի՝ եթե 2019-ին Վրաստանում օտարերկրյա ներդրումների ցուցանիշը 1.3 միլիարդ դոլար էր, ապա այս տարի այս ցուցանիշը նվազել է 52.9% -ով՝ կազմելով 616.9 մլն դոլար:
Այս ցուցանիշն ավելի ցածր է, քան 2009-ին էր՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ և Վրաստանի պատերազմից մեկ տարի անց: