Tuesday, 16 04 2024
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը

«Հանրահավաքները բացասաբար են ազդում մեր տնտեսության վրա, բայց տարին փակելու ենք 3-4 տոկոս տնտեսական աճով»

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների՝ 2020թ. ընթացքում ԱՄՆ-ից Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցումների ներհոսքի տարեկան աճն արագացել է՝ 25,4%-ից հասնելով 63,3%-ի, կազմելով 458,7 մլն դոլար, մինչդեռ Հայաստանից ԱՄՆ փոխանցումների արտահոսքը նախորդ տարվա 44%-ից նվազել է 41%-ով՝ կազմելով 162,3 մլն դոլար:  Ընդ որում՝ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ներհոսքի դինամիկան 2020թ. նվազել է՝ մինչև 21,9% անկում 2019թ.-ի 0,6% աճի դիմաց, իսկ Հայաստանից դեպի ՌԴ փոխանցումների արտահոսքը, ընդհակառակը, 9,7% անկումից հասել է  7,9% աճի։ Դա վատթարացրել է Ռուսաստանից փոխանցումների զուտ ներհոսքի տարեկան դինամիկան՝ 2019թ. 9% աճից մինչև 42.1% անկում՝ 2020թ.: Արդյունքում ՝ Ռուսաստանից փոխանցումների ներհոսքի ծավալը 2020թ. կազմել է 824.4 մլն դոլար, իսկ դեպի ՌԴ արտահոսքը՝ 459.6 մլն դոլար, ինչը 364.8 մլն դոլարի զուտ ներհոսք է ձևավորել այդ ուղղությամբ: Հայաստան-Ռուսաստան ուղղությամբ փոխանցումների ներհոսքի և արտահոսքի միջև տարբերությունը 5 տարում կրճատվել է 4-ից մինչև 2 անգամ, այն դեպքում, երբ Հայաստան-ԱՄՆ ուղղությամբ այդ տարբերությունն ավելացել է 2-ից մինչև 3 անգամ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գևորգ Պապոյանը շատ բնական ու տրամաբանական է համարում Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազումը, քանի որ ՌԴ-ից հիմնականում Հայաստան փոխանցում կատարում են արտագնա աշխատանքի մեկնողները, իսկ 2020 թվականին կորոնավիրուսի պատճառով արտագնա աշխատանքի մեկնողներ չեղան։ Հետևաբար կրճատվեցին նաև փոխանցումները։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից փոխանցումների աճին, ապա պատգամավորը փոխանցումների աճը արտառոց չի համարում։ Նրա խոսքով՝ հնարավոր է կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում բնակվողները իրենց հարազատներին ավելի շատ գումար են փոխանցել։ Դրան էլ կարող են գումարվել պատերազմի ժամանակ ԱՄՆ-ից իրականացվող փոխանցումները ինչպես Համահայկական հիմնադրամին, այնպես էլ բանակին և առանձին անհատների։

Տնտեսագետի խոսքով ՝ տրանսվերտների այս դասավորությունը բնականաբար իր ազդեցությունը ունեցել է նաև տնտեսության վրա։ Ռուսաստանից եկող փոխանցումների էական կրճատումը իր բացասական դերակատարումը չէր կարող չունենալ։ Այն արտահայտվել է մասնավորապես արտարժույթի պակասորդով, ինչի հետևանքով նաև տեղի ունեցավ դրամի արժեզրկում: «Եթե երկիր նախկինում փող է մտել, իսկ հիմա էլ չի մտնում, ապա դա չէր կարող ազդեցություն չունենալ տնտեսության վրա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այս պատկերն արդեն իսկ փոփոխվում է, Հայաստանից արտագնա աշխատողները արդեն գնում են ՌԴ և առաջիկա ամիսներին գումար են փոխանցելու Հայաստան, և դա չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ տնտեսության վրա։

«Բացի դրանից, հիմա ճանապարհները բացվում են, օդային հաղորդակցությունը վերսկսվում է, և ես կարծում եմ, որ այս տարի մենք ունենալու ենք տուրիստների աճ։ Ճիշտ է, թիվը համեմատելի չի կարող լինել 2019-ի թվի հետ, բայց նաև բարձր է լինելու 2020-ի թվից։ Բնական է՝ տուրիստները իրենց հետ բերելու են արտարժույթ, և այն նպաստելու է ֆինանսական կայունությանը, տնտեսության աշխուժությանը։ Նախկինում կարծում էի, որ մարտ ամսից  մենք վստահաբար կունենանք տնտեսական աճ, բայց հիմա մի փոքր կասկածում եմ։ Այս հանրահավաքները բնականաբար բացասաբար են ազդում տնտեսության  վրա: Չի կարող երկրում ճանապարհներ փակ լինել, և դա չազդի տուրիստական  հոսքերի, տնտեսության մեջ մարդկանց վարքագծի վրա։ Հանրահավաքները մեր տնտեսության վրա բացասաբար են ազդում։ Եվ որքան երկար շարունակվեն այդ հանրահավաքները, դրա  տնտեսական ազդեցությունը մեր քաղաքացիների վրա ավելի բացասական կլինի»,- ասաց Պապոյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում ակնկալում է, որ սկսած ապրիլ ամսից մենք կունենանք շարունակական տնտեսական աճ և վերջնարդյունքում տարին կփակենք 3-4 տոկոս  տնտեսական աճով։

Վերադառնալով տրանսվերտներին՝ Հայաստանի տնտեսության կախվածությունը տրանսվերտներից նվազեցնելու համար Պապոյանն ասաց, որ այդ ուղղությամբ քայլեր կատարվում են, թեև 8-10 տարի առաջվա պատկերի համեմատ, կարելի է ասել, հիմա տնտեսության մեջ տրանսվերտները  հսկայական չեն. «2000-ականների աճը  մեծապես պայմանավորված էր հենց Ռուսաստանից եկող տրանսվերտներով, Հայաստանի արտադրական ձեռնարկությունները Ռուսաստանին վաճառելով, իսկ վերջին տարիներին՝ հատկապես 2017-18 թվականից հետո,  մեր տնտեսության ներուժը ոչ թե տրանսվերտներն են, այլ տնտեսության ճյուղերը՝ զբոսաշրջությունը, հանքարդյունաբերությունը, արդյունաբերությունը, առևտուրը, ծառայությունների ոլորտը։ Հետևաբար պետք է այս ոլորտները էլ ավելի զարգացնել։ Զարգացնել գյուղատնտեսությունը, որպեսզի ոչ միայն ինքնաբավ լինենք, այլև լուրջ արտահանում իրականացնենք։ Պետք է հանքարդյունաբերության դերը չթերագնահատել, պետք է վերականգնել զբոսաշրջային հնարավորությունները, տնտեսական արտադրության զարգացումը։ Մենք պետք է փորձենք զարգացնել մեր գիտական միտքը ու գնանք նրան, որ մենք ավելի շատ լինենք ոչ թե ներմուծող, սպառող տնտեսություն, այլ արտահանող։ Այդ իրավիճակում տրանսվերտների ազդեցությունը կնվազի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ, օրինակ, անցած տարի տրանսվերտների էական նվազում եղավ, բայց տնտեսության մեջ այն չունեցավ ողբերգական հետևանքներ։ Իսկ եթե այդ իրավիճակը լիներ 2005-2008 թվականներին, ապա հնարավոր է ունենայինք 30-40 տոկոս տնտեսական անկում։

«2016-2017-18 թվականներից հետո մեզ հաջողվել է տնտեսությունը ազատել այդ միակողմանի կախվածությունից և մեր տնտեսությունը չդարձնել շինարարությունից և տրանսվերտներից կախված տնտեսություն։ Քիչ թե շատ մենք դիվերսիֆիկացրել ենք  մեր տնտեսությունը։ Աշխատանք այդ առումով դեռ շատ կա»,- եզրափակեց Պապոյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում