Tuesday, 23 04 2024
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»

Հայրենիքը չի սկսվում նախագահով կամ վարչապետով․ Տյումենի հայ համայնքը քաղաքական հայտարարություններից խուսափում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Տյումենի մարզի հայերի միություն» ՀԿ նախագահ, գործարար Աբրահամ Հովեյանը։

– Պարոն Հովեյան, օրերս Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այցելել էր Տյումեն։ Ինչպե՞ս եք գնահատում այցը։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ Ռուսաստանի հայկական սփյուռքը սկսում է իրեն բացահայտել, Հայաստանի հետ կապեր ստեղծել։ Միշտ առաջին պլանում Ռուսաստանի հայերի միությունն էր, որն անընդհատ քաղաքական հայտարարություններով է հանդես գալիս։

– Նախ նշեմ, որ մեր համայնքը երբևէ Ռուսաստանի հայերի միության մեջ չի եղել, մեր համայնքը միշտ առանձին է եղել։ Ես, իհարկե, համայնքը ղեկավարում եմ երեք տարի, բայց այդպիսի ժառանգություն է ինձ փոխանցվել։ Տյումենի մարզում հայկական առանձին համայնք է։ Բացի դրանից, մենք հասարակական կազմակերպություն ենք և քաղաքականությամբ չենք զբաղվում։ Ավելի ճիշտ կլինի հայրենիքը միշտ սիրենք՝ անկախ նրանից՝ ով է վարչապետ կամ նախագահ։

Այցն անցել է բարձր մակարդակով, համայնքը մեծ ոգևորությամբ է նրան ընդունել։

– Զարեհ Սինանյանի այցը ամրապնդե՞ց կապը Հայաստանի հետ, թե՞ ոչ։ Ի՞նչ ծրագրեր եք քննարկել։ Համայնքն առհասարակ ինչպիսի՞ մասնակցություն կարող է ունենալ Հայաստանի զարգացման հարցում։

– Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի այցը մեր մարզ համայնքի պատմության մեջ առաջին անգամ է, և մեզ համար մեծ պատիվ է, որ նա եկել է մեզ մոտ, և մենք էլ բարձր ենք գնահատում նրա քայլը։ Մենք ծանոթացրել ենք համայնքին, ծանոթացրել համայնքի մշակութային կենտրոններին, եկեղեցուն։

Քննարկել ենք շատ հարցեր երկրի զարգացմանը միտված։ Բացի դրանից՝ քննարկել ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, թե ինչ աշխատանքներ պետք է իրականացնել, թե ինչպիսի ներդրումներ է հարկավոր կատարել Հայաստանում։

– Ռուսաստանի հայերի միության հետ որևէ կապ ունե՞ք, թե՞ ոչ։ Միության նախագահը գրեթե ամեն օր հայտարարություններ է տարածում, միջամտում Հայաստանի ներքին գործերին, պահանջում վարչապետի հրաժարականը և այլն։

– Տյումենի հայկական համայնքը, ինչպես նշեցի, առանձին կառույց է, մենք որևէ քաղաքական հայտարարություններ չենք անում։ Ես գտնում եմ, որ եթե մենք ասելիք ունենք, ճիշտ կլիներ գալ և հանդիպել, մեր մտահոգությունները հայտնել։

– Իսկ առհասարակ նման հայտարարությունները, միջամտությունները Հայաստանի ներքին գործերին ինչպե՞ս եք գնահատում։

– Ես ամբողջ կյանքում թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում անկուսակցական եմ եղել, նորից եմ կրկնում, եթե ասելիք ունենք, ճիշտը ոչ թե դրսից հայտարարություններ տարածելն է, այլ գալ և խոսելը։

– Թեև Ռուսաստանում ամենամեծ համայնքն ունենք, բայց իրականում ամենապասիվ համայնքն է, ինչո՞ւ։

– Ես չեմ կարող խոսել Ռուսաստանում ապրող բոլոր հայերի անունից, կարող եմ ասել իմ անունից, որ երբևէ պասիվ չեմ եղել, ես միշտ ասել եմ, որ հայրենիքը չի սկսվում նախագահով կամ վարչապետով, ես տարվա մեջ բազմաթիվ անգամներ եմ այցելում Հայաստան։ Այն, որ 2020-ին դաժան պատերազմ եղավ, մենք շատ ծանր ենք տարել, մենք փորձել ենք հնարավորիս աջակցել, բայց մենք քաղաքականությանը չենք խառնվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում