Թայվանի դատարանը տեղի բնակչուհուն պարտադրել է տուգանք վճարել այն բանի համար, որ նա փախել է հարսանիքից՝ հրաժարվելով ամուսնանալ իր փեսացուի հետ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Կինը պետք է իր արարքի համար վճարի 250 հազար թայվանական դոլար (մոտ 8.6 հազար ԱՄՆ դոլար):
«Փախչող հարսնացուի» գործը քննվել է տարբեր ատյանների մի քանի դատարաններում, և արդյունքում հարսնացուի գործողություններից հոգեպես տուժած փեսացուի հայցը բավարարվել է:
Սկզբում նա պատրաստվում էր իր նախկին հարսնացուից 1 մլն թայվանական դոլար պահանջել, որի մեջ ներառել էր ոչ միայն բարոյական վնասը, այլև հարսանիքի ծախսերը:











































