Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը նամակ է հղել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին, որով աջակցություն է հայտնել իր «մարտական ընկերոջը» և մաղթել հաղթանակ: «Թող ամենաբարձրյալ, ամենագութ և ամենաթող Աստված օրհնի և պահպանի քեզ, օրհնի և պաշտպանի Լիբիայի ամենաարժանի ժողովրդին: Ամուր գրկում եմ քեզ, Մուամար, եղբայրական կապվածության անսահման զգացողությամբ: Երկար տարիներ՝ Լիբիայի ժողովրդին: Երկար տարիներ՝ քեզ, մարտական իմ ընկեր: Լիբիան պետք է ապրի և կհաղթի»,- երեկ երեկոյան այս ուղերձն ընթերցել է անձամբ Չավեսը Վենեսուելայի հեռուստատեսության եթերում:
Նա հեռուստադիտողներին նաև հիշեցրել է, որ «իմպերիան շարունակում է ագրեսիան ընդդեմ Լիբիայի՝ ցանկանալով սպանել Քադաֆիին»: «Իրենք արդեն սպանել են նրա երեխաներին, թոռներին, ռմբակոծություններ են իրականացնում ամեն օր, դա ուղղակի սարսափելի է»,- ասել է Չավեսը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:










































