Friday, 19 04 2024
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Նոր իշխանությունը կարող է սրանից ավելի վատը լինել, հարկավոր է ազգային իշխանություն. Վարուժան Ավետիսյան

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, ԱԺԲ-ն առաջարկում է  Հայաստանին տալ Միացյալ Նահանգների ոչ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից պետության կարգավիճակ։ Ձեր կարծիքով՝  սա հնարավո՞ր հեռանկար է Հայաստանի համար։

– Հայաստանում պետք է ազգային իշխանություն լինի, որ այդ ամենը ձեռնարկվի։ Իհարկե,  սկզբում՝ ազգային իշխանության ձևավորում, ապա արդեն՝ արտաքին ռազմավարության մշակում, որի անկյունաքարը  այդ նպատակը պետք է դառնա, և ըստ այդմ՝ իրականացում։ Մեկ հարցի շրջանակներում իհարկե հնարավոր չէ այդ ամենը ներկայացնել, բայց հակիրճ իմ ներկայացրածն է։

– Ի՞նչ կտա դա Հայաստանին։

– Հայաստանին կապահովի ելք ռուս-թուրքական մահացու փակուղուց, անվտանգություն և զարգացում բոլոր առումներով՝  թե՛ տեխնոլոգիական հագեցում, թե՛ տնտեսության զարգացում, նաև լուրջ ծավալով  ներդրումների իրականացման համար հնարավորություններ կբացվեն։

– Նման կարգավիճակ ունեն այն երկրները, որոնք քիչ թե շատ հետաքրքրություն են ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Այս իմաստով Հայաստանն ինչքանո՞վ է հետաքրքիր։

– Առանձին Հայաստանն իհարկե կարող է և ԱՄՆ-ի  ռազմավարական օրակարգում չլինել, բայց  մենք պետք է ամբողջ տարածաշրջանը նկատի ունենանք։ Եթե Հայաստանը սուբյեկտություն դրսևորի ու դիմի ԱՄՆ-ին  այդ կարգավիճակը ստանալու համար՝ զուգահեռաբար համապատասխան արտաքին ռազմավարություն վարելով,  Ռուսաստանից միակողմանի կախյալությունից կտրվելով, ապա Վրաստանի հետ միասին, նաև հեռանկարում ունենալով Իրանի ինտեգրումը, մեծ հնարավորություններ են բացվում, ու ըստ այդմ՝ Հայաստանն արդեն ներառվելու է ԱՄՆ ռազմավարական օրակարգում։ Մեզանից է կախված. ինչպես մենք աշխատենք, ըստ այդմ էլ դա կլինի հնարավոր կամ անհնար։

– Այսինքն՝ դրան հնարավոր է  հասնել միայն նոր իշխանությունների՞ օրոք, թե՞ այս փուլում էլ է հնարավոր։

– Այս փուլում դա անհնարին է։ Նոր   իշխանություն ասածն էլ հարաբերական հասկացություն է։ Պետք է լինի ազգային իշխանություն։ Կարող է նորը լինել, բայց ավելի վատը, քան սրանք։

– Այս իմաստով դուք արտահերթ ընտրություններին ինչքանո՞վ եք աջակցում։

– Արտահերթ ընտրությունները պետք է լինեն անցումային կառավարության փուլից հետո անցումային կառավարության ծրագրի իրականացմամբ, այդ արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ պայմաններ ու նախադրյալներ ստեղծելուց հետո։ Եթե պետք է այս համակարգում կազմակերպվեն արտահերթ ընտրություններ, ապա դա էլ ավելի կխորացնի ճգնաժամը, ու մենք կունենանք  խիստ անկայուն իշխանություն՝ շատ ավելի վատթար ելքով, քան կարող ենք անգամ ամենավատ երազում պատկերացնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում