Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

ՌԴ-ից նման կոչերը կոռեկտ չէ, մանավանդ մարդկանց կողմից, որոնք նախկինում ծպտուն չեն հանել. Զարեհ Սինանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Պարոն Սինանյան, Դուք վերջերս այցելել էիք Ռուսաստանի Տյումեն քաղաք, ինչպե՞ս եք գնահատում այցելությունը, ինչո՞ւ հենց Տյումեն այցելեցիք: Ըստ էության, Դուք Ռուսաստանի հայերի հետ հարաբերվելու այլընտրանքային տարբերակներ եք մշակում և չեք ապավինում Ռուսաստանում հայերի միությանը, որը պարբերաբար քաղաքական բնույթի հայտարարություններ է տարածում:

– Երբեք նպատակը դա չի եղել, որ ինչ-որ այլընտրանքային հարաբերություններ հաստատենք: Իրականում շատ սկզբունքային է եղել, որ պետք է հարաբերություններն ամրապնդենք Սփյուռքի բոլոր համայնքների, բոլոր կառույցների հետ: Տյումեն գնալը կապված էր առաջին հերթին հենց դրա հետ, այսինքն՝ գնալ այն տարածքներ, որտեղ հայեր կան, որոնք պատմականորեն անտեսված են եղել: Հետևաբար այս անգամ որոշեցինք այցելել Ուրալ և Արևմտյան Սիբիր: Կամ դա պետք է լիներ ուղղությունը, կամ հարավային ուղղությունը՝ Կրասնոդար, Ռոստով, Ստավրոպոլ: Այս անգամ որոշեցինք գնալ այդ ուղղությամբ, մյուս անգամ հարավ ենք գնալու: Տյումենում համայնքային կառույց կա, անհատներ կան, որոնք ոչ մի խնդիր չունեն, չեն ուզում որևէ մեկ անձի դիկտատի տակ լինել կամ ենթարկվել որևէ այլ կազմակերպության:

– Սա առաջի՞ն այցն էր դեպի Ուրալ:

– Այո, առաջին այցն էր, երբևէ որևէ պաշտոնյա նախկինում այս համայնք չէր այցելել՝ ոչ Տյումեն, ոչ Եկատերինբուրգ: Ասեմ նաև, որ այցելել ենք նաև Սարատով, մասնակցեցինք երիտասարդական ֆորումի: Այնպես որ, փորձում ենք չսահմանափակվել Մոսկվայով և ուշադրության կենտրոնում պահել նաև կենտրոնից հեռու գտնվող համայնքները:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ պատերազմից հետո առավել կարևորվել է Սփյուռքի դերն ու նշանակությունը, և հիմա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը պետք է կարգախոսից գործնական քայլերի վերածվի:

– Ինչ խոսք, պատերազմից հետո առավել քան երբևէ կարևորվել է Սփյուռքի նշանակությունը, Սփյուռքի կարողությունները: Ես կոնկրետ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն արտահայտությանը մի փոքր անհամաձայն եմ, որովհետև Արցախն ինձ համար Հայաստան է: Այո, մեր խնդիրների լուծման ուղին անցնում է նաև Սփյուռքով:

Ռուսաստանի հայ համայնքից մեր ակնկալիքներն ինչպիսի՞ն են: Ինչպե՞ս եք գնահատում, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը 2 օրը մեկ հայտարարություն է տարածում՝ միջամտելով Հայաստանի ներքաղաքական կյանքին: Սփյուռքը պետք է ներգրավվա՞ծ լինի այդ հարցերոմ, թե՞ ոչ:

– Ռուսաստանի հայ համայնքն այնքան մեծ ու բազմաշերտ է, որ ակնկալիքը միայն մեկ բան չի կարող լինել: Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելուն, գիտեք, որպես այդպիսին, խոչընդոտ չկա դրա համար, բայց հիշենք, որ Հայաստանում բնակվող ժողովուրդն է որոշում ընտրությունների միջոցով, թե ով է այստեղ լինելու վարչապետ կամ որևէ այլ պաշտոնյա: Հետևաբար այնտեղից այդպիսի կոչեր անելը կոռեկտ չէ և անիմաստ է, մանավանդ մարդկանց կողմից, որոնք երբեք անցյալում որևէ կոչ չեն արել, նստել ու դիտել են, թե ոնց է Հայաստանը հայաթափվում, ոնց է տնտեսությունը քայքայվում, ոնց են կեղծվում ընտրությունները: Այդ մարդիկ ընդհանրապես պետք է լռեն, խոսելու բարոյական իրավունք չունեն: Եթե անցյալում խոսած լինեին, կասեինք՝ դե օբյեկտիվ է, մարդիկ անհանգստացել են անցյալում, նաև այսօր են անհանգստանում: Բայց նախկինում ծպտունները չենք լսել:

Ռուսաստանից հետո այլ երկրներ նո՞ւյնպես այցելելու եք, այդպիսի ծրագիր կա՞:

– Իհարկե, վերադառնում ենք մեր նորմալ ծրագրին, պետք է շարունակենք համայնքային այցերը՝ հիմա ավելի շատ շեշտը դնելով առցանց աշխատանքի վրա, որովհետև կովիդի պատճառով սովորեցինք արդյունավետ աշխատել առցանց: Ամեն դեպքում ֆիզիկական ներկայությունն անփոխարինելի է, և դա ևս մեկ անգամ ապացուցվեց Ռուսաստան այցի ժամանակ:

Ռուսաստանի հայ համայնքը ամենամեծերից մեկն է, նրանց կողմից պատրաստակամություն կա՞ աշխատելու Հայաստանի հետ:

– Իհարկե, կա: Ռուսաստանում ապրում են հարյուր հազարավոր հայրենասեր հայեր, որոնք Հայաստանի և հայ ժողովրդի հետ են, Հայաստանի կողքին կանգնած են, պատրաստ են աշխատել, արարել հանուն իրենց հայրենիքի:

Կոնկրետ ի՞նչ ծրագիր պետք է լինի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար, ընդհանրապես հայեցակարգ ունենալու անհրաժեշտություն չկա՞, որովհետև տեսակետ կա, որ դրա վերաբերյալ պատկերացումները շատ ընդհանուր են:

– Պատկերացումները շատ ընդհանուր չեն, սակայն հայեցակարգը զարգանում է: Դրա մի մասը Հայաստանի հետ առավելագույն ինտեգրումն է, որը պետք է արվի տարբեր շերտերով՝ սկսած տնտեսական ինտեգրումից, սոցիալական ինտեգրումից, մինչև կրթական ոլորտում ինտեգրում: Այսօր առկա է Հայաստանի կողմից թերներգրավվածություն Սփյուռքի կրթական հարցերին: Սփյուռքի մարդկային ներուժի ներգրավվածությունը Հայաստանի կյանքում համար մեկ հարցն է այսօր: Խոսքը ֆինանսական ներգրավվածության մասին չէ, որովհետև ֆինանսականը ժամանակավոր ազդեցություն է ունենում: Մեզ այսօր պետք է մշակույթ փոխել, կառավարումը բարելավել, իսկ ես դա ուղղակի կապում եմ մարդկային ներուժի հետ: Եվ դրան պետք է նաև օրենսդրական լուծումներ տրվեն, որովհետև այս պահին օրենսդրությունը դա թույլ չի տալիս: Օրենսդրությունը ՀՀ-ում այնպես է փոխվել, որ հատուկ սփյուռքահայերին հեռու պահեն հայաստանյան կյանքից՝ ներառյալ քաղաքական կյանքից: Դա վերանայել է պետք, դա մեզ շատ է խանգարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում